Բորդյուժան նշել է ՀԱՊԿ գործուենության առաջնային ուղղությունը

ՀԱՊԿ անդամ-պետությունները աղետներին արձագանքման համատեղ մեխանիզմ կստեղծեն: Այդ մասին հինգշաբթի Մինսկում լրագրողներին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան:
«Արտակարգ իրավիճակների գծով համագործակցությունը ՀԱՊԿ շրջանակներում առաջնային ուղղություն դարձնելը մեր խնդիրն է»,- ասել է Բորդյուժան:
Նրա խոսքով՝ ընթացիկ տարվա դեկտեմբերին կայանալիք ՀԱՊԿ Խորհրդի նիստի շրջանակներում ՀԱՊԿ անդամ-երկրների նախագահներին աղետներին արձագանքման համատեղ համակարգի մեխանիզմ կներկայացվի:
Նշենք, որ հունիսին ՀԱՊԿ կազմից Ուզբեկստանի դուրս գալուց հետո, ՀԱՊԿ անդամ-պետություններ են Հայաստանը, Բելոռուսը, Ղազախստանը, Ղրղըզստանը, Ռուսաստանը և Տաջիկստանը:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *