Ռոյթերս գործակալությունը հայտնում է, որ «Թեհրիկ-ի-Թալիբան Պակիստան» խումբը հարձակվել և ներս է մտել Պակիստանի Մինհաս ավիաբազա: Ըստ նախկական տվյալների ընդհարման ժամանակ զոհվել է 2 զինվոր, ինչպես նաև 6 զինյալ։
Մինհաս ավիաբազան գտվնում է Պակիստանի մայրաքաղաք Իսլամաբադից 67 կմ հեռավորության, Փունջաբ նահանգի Կամարա քաղաքում: Ըստ Թայմ շաբաթաթերթի, 2007 թվից սկսված սա արդեն երրորդ հարձակումն է ավիաբազայի վրա: Ըստ 2009 թվին լույս տեսած բրիտանական Թելեգրաֆ թերթի հաղորդագրության ավիաբազայում է գտնվում Պակիստանի միջուկային զենքի արսենալը: