Հյուսիսային Կովկասի իրադարձությունները. 18 օգոստոսի. թարմացվող լրահոս

18:28 Դաղստանի ՆԳՆ մամլո ծառայությունից հայտնում են, որ երեկ ժամը 23:30-ի սահմաններում Դաղստանի Կրասնոարմեյսկ բնակավայրում օպերատիվ-որոնողական միջոցառումների իրականացման ընթացքում զոհվել է Դաղստանի ՆԳՆ աշխատակից Գաբիլ Աբդուլբարիևիչ Գաբիլովը:
ԻՄ աշխատակիցների կողմից Վազ 217230 ավտոմեքենայի զննության ժամանակ անհայտ անձը կրակել է ոստիկանների ուղղությամբ, ինչի հետևանքով հիվանդանոց տեղափոխելու ճանապարհին Գաբիլովը մահացել է:
Չարագործը փախուստի է դիմել՝ թողնելով մեքենան, որում զննության ժամանակ պայթուցիկ է հայտնաբերվել և վնասազերծվել:
Դեպքի վայրում հայտնաբերվել են ՏՏ ատրճանակի պահեստատուփ՝ լիցքավորված 7,62 մմ տրամաչափի 8 փամփուշտներով, նույն տրամաչափի 6 պարկուճ, Մակարով ատրճանակի՝ 9 մմ տրամաչափի 3 պարկուճ և Դաղստանի 35-ամյա մի բնակչի վարորդական իրավունքի վկայական:

***

12:47 Չեչնիայում մայրաքաղաք Գրոզնիի Արխան-Կալա բնակավայրի մոտ ուրբաթ երեկոյան անհայտ անձինք գնդակոծել են Բաշկիրիայից Չեչնիա գործուղված ՕՄՕՆ-ի աշխատակիցների ծառայողական մեքենան, ինչի հետևանքով մեքենայում գտնվող ոստիկանության չորս աշխատակիցներն էլ զոհվել են:
Այդ մասին հայտնում է Չեչնիայի իրավապահ մարմինների աղբյուրը:
Նույն աղբյուրի փոխանցմամբ՝ հարձակումն իրագործած անձինք հստակ տեղեկություններ են ունեցել ոստիկանների շարժման ժամանակի և երթուղու վերաբերյալ: Այդ մասին են վկայում որոշ հանգամանքներ, որոնք քննության շահերից ելնելով դեռևս չեն հրապարակվում: Սակայն իրավապահ մարմինները հստակ տեղեկություններ ունեն հարձակվողների մասին:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *