Բախումներ Թուրքիայում. թարմացվող լրահոս, հոկտեմբերի 23

Թուրքիայի քրդաբնակ շրջաններում «Քրդստանի աշխատավորական կուսակցության» (PKK) և Թուրքիայի ուժայինների միջև բախումներում այսօր՝ հոկտեմբերի 23-ին՝ ժամը 15։48-ի դրությամբ սպանվել է 3 ուժային, PKK-ի 2 զինյալ, 1 քաղաքացիական, վիրավորվել է 12 ուժային, PKK-ի 1 զինյալ, ձերբակալվել է PKK-ի 5 զինյալ, 21 քաղաքացիական։ Ռազմինֆոն հետևում է իրադարձություններին և թարմացնում օրվա լրահոսը:


Դողան․ Թուրքիայի Ստամբուլ քաղաքում անվտանգության ուժերի՝ վաղ առավոտյան իրականացրած հատուկ գործողության արդյունքում ձերբակալվել է 10 քաղաքացիական՝ PKK-ի երիտասարդական թև YDG-H-ի անդամ լինելու մեղադրանքով։

IMCTV. Թուրքիայի հարավարևելյան Շրնաք նահանգի Սիլոփ գավառում՝ Քարշըյաքա թաղամասի փողոցներից մեկում, անվտանգության ուժերի կրակոցների արդյունքում ծանր վիրավորվել է16-ամյա երեխա։

Իհլաս․ Թուրքիայի Մուշ նահանգում անվտանգության ուժերի հատուկ գործողության արդյունքում ձերբակալվել է 1 քաղաքացիական՝ PKK-ի զինյալների հետ համագործակցության մեղադրանքով։

Հյուրիեթ․ Թուրքիայի վարչապետ Ահմեթ Դավութօղլուն հայտարարել է, որ թուրքական պետությունը պայաքարելու է մինչև ամենավերջին ահաբեկչին ոչնչացնելը։

Ահաբեկչական կազմակերպությունները՝ PKK-ն, ԻՊ—ն, DHKP-C-ն [Հեղափոխական ժողովրդական ազատագրական կուսակցություն-ճակատը], MLKP-ն [Մարքսիստ լենինիստ կոմունիստական կուսակցություն], բոլոր հարձակվում են մեզ վրա։


Դողան․ Թուրքիայի արևելյան Էրզրում նահանգի Քարայազը գավառում անվտանգության ուժերի հատուկ գործողության արդյունքում սպանվել է PKK-ի երկու և վիրարավորվել մեկ զինյալ, ևս մեկը ձերբակալվել է։ Առգրավվել է որոշ քանակությամբ զենք, զինամթերք։


Իհլաս․ Թուրքիայի հարավարևելյան Էլազիղ նահանգում անվտանգության ուժերի հատուկ գործողության արդյուքնում ձերբակալվել է 8 քաղաքացիական` PKK-ի զինյալների իրականացրած գորոծողություններին մասնակցելու կասկածանքով։

Էլազիղում 8 քաղաքացիական է ձերբակալվել։ Նկարը՝ Իհլաս լրատվական գործակալության

Էլազիղում 8 քաղաքացիական է ձերբակալվել։ Նկարը՝ Իհլաս լրատվական գործակալության


Իհլաս․ Թուրքիայի հարավարևելյան Դիարբեքիր նահանգի Սիլվան գավառում անվտանգության ուժերի հատուկ գործողության արդյունքում չեզոքացվել է PKK-ի զինյալների տեղադրած պայթուցիկ սարքը։

Սիլվանում պայթուցիկ սարք է չեզոքացվել։ Նկարը՝ Իհլաս լրատվական գործակալության

Սիլվանում պայթուցիկ սարք է չեզոքացվել։ Նկարը՝ Իհլաս լրատվական գործակալության


Իհլաս․ Թուրքիայի արևելյան Իգդիր նահանգում անվտանգության ուժերի հատուկ գործողության արդյունքում մեկ քաղաքացիական է ձերբակալվել Դիարբեքիրում PKK-ի զինյալների իրականացրած հարձակմանը մասնակցելու կասկածանքով։

Մեկ քաղաքացիական է ձերբակալվել։ Նկարը՝ Իհլաս լրատվական գործակալության

Մեկ քաղաքացիական է ձերբակալվել։ Նկարը՝ Իհլաս լրատվական գործակալության


Իհլաս․ Թուրքիայի արևելյան Սամսուն նահանգում մեկ քաղաքացիական է ձերբակալվել՝ սոցիալական ցանցերում PKK-ի քարոզչությամբ զբաղվելու մեղադրանքով։

Իհլաս․ Թուրքիայի Էրզրում նահանգի Շենքայա և Քարայազը գավառներում ազատազրկվել են օրերս ձերբակալված PKK-ի մեկ զինյալ և 7 անդամ։

Դողան․ Թուրքիայի Ստամբուլ քաղաքում անվտանգության ուժերը վաղ առավոտյան հատուկ գործողություն են սկսել PKK-ի զինյալների դեմ։ Խուզարկվել է մի քանի բնակարան։

Ստամբուլի ոստիկանությունը հատուկ գործողություն է սկսել։ Նկարը՝ Դողան լրատվական գործակալության

Ստամբուլի ոստիկանությունը հատուկ գործողություն է սկսել։ Նկարը՝ Դողան լրատվական գործակալության


Դողան․ Թուրքիայի հարավարևելյան Բիթլիս և Մալաթիա նահանգներում անվտանգության ուժերի հատուկ գործողության արդյունքում ձերբակալվել է PKK-ի 4 անդամ։

Իհլաս․ Թուրքիայի հարավարևելյան Հաքքարի նահանգի Յուքսեքովա գավառի Դաղլըջա շրջանում կայծակահարության հետևանքով մահացել է երեք և վիրավորվել է 12 զինծառայող։

Թուրքիայի ԶՈւ ԳՇ կայք․ Թուրքիայի արևելյան Աղրը նահանգի Դողուբայազեթ գավառում բախվել են PKK-ի զինյալներն ու անվտանգության ուժերը։ Որոշ ժամանակ անց զինյալները հետ են քաշվել դեպի Իրանի սահման՝ իրենց հետևից թողնելով մեծ քանակությամբ զենք, զինամթերք։

 

Հիշեցնենք, որ թուրք-քրդական հարաբերությունների՝ վերջին շաբաթների սրման պատճառը հուլիսի 20-ին Թուրքիայի հարավային Սուրուչ քաղաքում քրդերի դեմ ձեռնարկված ահաբեկչությունն էր, որի համար թուրքական իշխանությունները մեղադրեցին «Իսլամական Պետության» (ԻՊ) զինյալներին, իսկ քրդերը՝ նաև թուրքական իշխանություններին։ Սրան հաջորդեցին Թուրքիայում քրդերի և ԻՊ կողմնակիցների ձերբակալությունները։

Հուլիսի 23-ին ԻՊ ահաբեկիչների կրակոցներից զոհվեց թուրք-սիրիական սահմանում ծառայություն իրականացնող Թուրքիայի ԶՈւ մեկ ենթասպա, ևս երկու զինծառայող վիրավորվեցին, ինչին ի պատասխան թուրքական օդուժը սկսեց Սիրիայում և Իրաքում հարվածել ԻՊ-ի ու նաև «Քրդստանի աշխատավորական կուսակցության» (PKK) դիրքերին:

Լրահոսը թարմացնում են Սոնա Սուքիասյանը, Նանե Մանասյանը, Անահիտ Չալիկյանը

One response to “Բախումներ Թուրքիայում. թարմացվող լրահոս, հոկտեմբերի 23

  1. Pingback: Ռազմաշաբաթ. Թուրքիա. 18–24 հոկտեմբերի, 2015 | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *