Աֆղանստանում վիրավորված վրաստանցի սերժանտը բուժվում է Գերմանիայի ամերիկյան զինհոսպիտալում

Սեպտեմբերի 22-ին Աֆղանստանի Բահրամ ավիաբազայի վրա թալիբների հարձակման հետևանքով վրաստանցի 1 զինծառայող սպանվել էր, ևս մեկը` վիրավորվել: Վերջինս տեղափոխվել է Գերմանիայի ամերիկյան զինվորական հոսպիտալ: Վիրավոր սերժանտ Պաատա Ռոստոբայային սեպտեմբերի 27-ին տեսակցելու են գնացել Վրաստանի պաշտպանության նախարար Թինաթին Խիդաշելին և ԶՈւ ԳՇ պետ, գեներալ-մայոր Վախթանգ Կապանաձեն: Այս մասին հայտնում է Վրաստանի ՊՆ մամուլի ծառայությունը:

Վիրավոր սերժանտ Պաատա Ռոստոբայային տեսակցել են Վրաստանի պաշտպանության նախարար Թինաթին Խիդաշելին և ԶՈւ ԳՇ պետ, գեներալ-մայոր Վախթանգ Կապանաձեն

Վիրավոր սերժանտ Պաատա Ռոստոբայային տեսակցել են Վրաստանի պաշտպանության նախարար Թինաթին Խիդաշելին և ԶՈւ ԳՇ պետ, գեներալ-մայոր Վախթանգ Կապանաձեն

Ինչպես նշվում է հաղորդագրության մեջ, Ռոստոբայան վերականգնվում է: «Մենք նախատեսում ենք Գերմանիա տեղափոխել սերժանտի ընտանիքին, որ նրանք տեսնեն իրենց որդուն, իսկ ահա հետո Վրաստանում վերականգնողական ամբողջ կուրսի համար դարձյալ կվճարի ՊՆ-ն»,—հայտարարել է Խիդաշելին:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 22-ին Աֆղանստանի Բահրամ ավիաբազայում ՆԱՏՕ-ի «Վճռական աջակցություն» առաքելության շրջանակներում պարեկություն անելու ժամանակ «Թալիբան» զինյալների հարձակման հետևանքով զոհվել էր Վրաստանի ԶՈւ 4-րդ մեխանիզացված բրիգադի 43-րդ գումարտակի շարքային, 21-ամյա Վասիլ Կղուլջանիշվիլին։  Նրան կհուղարկավորեն վաղը` սեպտեմբերի 29-ին: Զոհվածն Աֆղանստանում առաքելություն իրականացրած թվով արդեն 31-րդ վրաստանցի զինծառայողն է։ Ընդհանուր առմամբ միջազգային առաքելությունների ժամանակ մահացել է 36 վրաստանցի՝ 31-ը Աֆղանստանում, 5-ը՝ Իրաքում:

Տեղեկացնենք, որ 43-րդ գումարտակի զինծառայողներն Աֆղանստանում «Վճռական աջակցություն» (Resolute Support) առաքելությանը ներգրավվել են 2015 թվականի ապրիլից՝ փոխարինելով ԶՈւ 5-րդ հետևակային բրիգադի 51-րդ գումարտակին։ Վերջիններս առաջիկա 6 ամիսների ընթացքում ապահովելու են Բահրամ ավիաբազայի անվտանգությունը՝ ամերիկյան «Սոլիդ» մարտավարական խմբավորման ղեկավարությամբ։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *