ՀՀ ԶՈւ զինծառայողները վերապատրաստման ևս 1 փուլ են անցել Սաչխերեի լեռնային պատրաստության դպրոցում

Վրաստանի Սաչխերեի լեռնային պատրաստության դպրոցում սեպտեմբերի 25-ին ավարտվել է ՆԱՏՕ-ի «Գործընկերություն հանուն խաղաղություն» ծրագրի շրջանակներում անցկացված հերթական դասընթացը, որին մասնակցել են Հայաստանի և Վրաստանի զինված ուժերի զինծառայողները: Այս մասին հայտնում է Վրաստանի ՊՆ մամուլի ծառայությունը:

ՀՀ ԶՈւ 4 զինծառայող ավարտել է Սաչխերեի լեռնային պատրաստության դպրոցի հերթական դասընթացը

ՀՀ ԶՈւ 4 զինծառայող ավարտել է Սաչխերեի լեռնային պատրաստության դպրոցի հերթական դասընթացը

Առաջին անգամ այսպիսի շրջանակներում անցկացվող դասընթացին մասնակցել են այն զինծառայողները, որոնք արդեն Սաչխերեում անցել են ամառային և ձմեռային պատրաստության փուլը:

Ինչպես նշվում է հաղորդագրության մեջ, 5 շաբաթվա ընթացքում Հայաստանի ԶՈւ 4 և Վրաստանի ԶՈւ 6 զինծառայողներ հաջողությամբ հաղթահարել են 5047 մետր բարձրության բարձունք, ինչպես նաև հմտացել են խմբակային գործողություններ իրականացնելու մեջ:

Դասընթացն ավարտած զինծառայողներին շնորհավորել է Վրաստանի զինված ուժերի ռազմական կրթության և պատրաստության վաչության շտաբի պետ Ռոին Պաիլոձեն:

Հիշեցնենք, որ օգոստոսի 14-ին էլ Վրաստանում ավարտվել էր չորսշաբաթյա ամառային միջանկյալ դասընթացը, որին մասնակցել էին Հայաստանի (4 զինծառայող), Լատվիայի, Ուկրաինայի և Հորդանանի 12 զինծառայող:

Տեղեկացնենք, որ դեռևս 2007 թվականից ՀՀ ԶՈւ ներկայացուցիչները վերապատրաստվում են Վրաստանում։ 2014 թվականին հրապարակվել է Վրաստանի Սաչխերե լեռնային պատրաստության դպրոցում 2007-ից մինչ 2014թ. դասընթացներին մասնակցած զինծառայողների թիվը։ Այդ թվում զգալի մաս են կազմում նաև ՀՀ զինված ուժերի ներկայացուցիչները։

Այսպիսով՝ 2007թ. Հայաստանից վերապատրաստվել է 11, 2011թ.՝ 21, 2012թ.՝ 62, 2013թ.՝ 113, 2014թ. ՝ 26 զինծառայող։ ՀՀ ԶՈւ զինծառայողները մասնակցել են նաև 2015թ. ձմեռային և ամառային վերապատրաստման դասընթացներին։

Հավելենք, որ դպրոցը բացվել է 2006 թվականին՝ Ֆրանսիայի ակտիվ մասնակցությամբ։ 2010 թվականից ՆԱՏՕ-ի «Գործընկերություն հանուն խաղաղության» ծրագրի շրջանակներում այն ստացել է լեռնային պատրաստության կենտրոնի կարգավիճակ, ինչն էլ հնարավորություն է տալիս այդ ծրագրին մասնակցող երկրների զինված ուժերի ներկայացուցիչներին վերապատրաստվել այդտեղ։

One response to “ՀՀ ԶՈւ զինծառայողները վերապատրաստման ևս 1 փուլ են անցել Սաչխերեի լեռնային պատրաստության դպրոցում

  1. Pingback: Ռազմաշաբաթ. Հայաստան․ 27 սեպտեմբերի — 3 հոկտեմբերի | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *