ՊԲ. հակառակորդն ունի տասնյակից ավելի սպանվածներ և վիրավորներ

Ադրբեջանի պաշտպանության նախարարության այսօր տարածած հաղորդագրությունն այն մասին, թե իբր իրենց զինուժի թիրախային կրակային հարվածների հետևանքով յոթ հայ զինծառայող է սպանվել, իրականությանը չի համապատասխանում: Այս մասին տեղեկացնում է Պաշտպանության բանակի կայքը:

Պաշտպանության բանակը հայտարարում է, որ ի պատասխան ադրբեջանական զինուժի նախահարձակ գործողությունների, ՊԲ առաջապահ զորամասերը դիմել են պատժիչ քայլերի, ինչի արդյունքում հակառակորդը Ակնայի ուղղությամբ տվել է մեկ տասնյակից ավելի զոհեր և վիրավորներ:

Պաշտպանության բանակը կորուստներ չի տվել:

Նշենք, որ ավելի վաղ Ադրբեջանի ՊՆ-ն հաստատել է իր 3 զինծառայողների զոհվելու մասին տեղեկությունը:

3 responses to “ՊԲ. հակառակորդն ունի տասնյակից ավելի սպանվածներ և վիրավորներ

  1. Pingback: Ռազմաշաբաթ. Հայաստան․ 27 սեպտեմբերի — 3 հոկտեմբերի | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *