Ադրբեջանում ավտովթարից 7 զինծառայող է վիրավորվել

Ադրբեջանի Ղուբա-Հընալըղ ավտոճանապարհի 38-րդ կմ-ին՝ Ղրըզ Դահնա գյուղի տարածքում, վթարի է ենթարկվել Ղուբայի Ներքին զորքերի զորամասին պատկանող ռազմական նշանակության «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենա:

Ավտովթարի հետևանքով վիրավորվել են զորավարժանքներն ավարտած և զորամաս վերադարձող 7 զինծառայող, որից երեքի վիճակը ծանր է:

Դեպքի առիթով տարվում է հետաքննություն:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *