Author Archives: Vahram

Հերթական սպանությունն ադրբեջանական բանակում

Հուլիս 30, 2012 17:02 | RAZM.INFO - «APA» գործակալության հաղորդմամբ՝ ադրբեջանական բանակի զորամասերից մեկում սպանվել է շարքային Օրհան Ղահրամանօղլու Աբասովը (1992թ., զորակոչված Գերանբոյի զինկոմիսարիատից)։ Continue reading

Թուրքիան ուժեր է կուտակում Սիրիայի հետ սահմանին

Թուրքիան զորք է տեղափոխում Սիրիայի սահման Հուլիս 30, 2012 16:33 | RAZM.INFO - Թուրքական «Հյուրիեթ» թերթի տեղեկություններով՝ այսօր առավոտյան Գազիանթեփում գտնվող թուրքական բանակի 5-րդ զրահատանկային բրիգադից ռազմական մի շարասյուն է դուրս եկել և ճանապարհային ոստիկանության ուղեկցությամբ Քիլիս նահանգի տարածքով շարժվել դեպի Սիրիայի հետ սահման։ Ըստ «Հյուրիեթի»՝ շարասյան մեջ եղել են 5 տանկ, զրահամեքենաներ, հրթիռային համակարգեր, ինչպես նաև հետևակ տեղափոխող մեքենաներ։ Continue reading

«Կովկաս» մայրուղու վրա հզոր ռումբ է վնասազերծվել

Հուլիս 30, 2012 16:08 | RAZM.INFO - Ինգուշեթիայի «Կովկաս» դաշնային մայրուղու վրա հզոր ռումբ է վնասազերծվել: Ինտերֆաքսի հաղորդմամբ՝ ռումբը հատնաբերվել է մետաղե դույլի մեջ՝ մայրուղու՝ Գազիյուրտ գյուղի հատվածում: Continue reading

Ինգուշեթիայում բնակարան է պայթել. կան զոհեր

Հուլիս 30, 2012 15:58 | RAZM.INFO - Այսօր գիշեր ինգուշական Գալաշկի բնակավայրի բնակելի տներից մեկում տեղի է ունեցել պայթյուն. տունն ամբողջովին փլվել է: Ռիա Նովոստիի հաղորդմամբ՝ 2 մարդ է զոհվել, 1-ը՝ վիրավորվել: Պայթյունի պատճառները դեռևս հայտնի չեն: Շրջանառվում է գազի արտահոսքից պայթյունի վարկածը, սակայն, մասնագետների կարծիքով, հավանական է, որ պայթյունը տեղի է ունեցել ինքնաշեն ռումբի պատրաստման ժամանակ՝ անզգուշության հետևանքով: Continue reading

Հաքյարիում պատերազմական իրադրություն է. 30 հուլիսի. թարմացվող լրահոս

Հուլիս 30, 2012 12:09 | RAZM.INFO - 13:53 «Հյուրիեթի» հաղորդմամբ՝ այսօր առավոտյան Հաքյարի նահանգի Շեմդինլի շրջանի Յիղիթլեր գյուղում Քրդական աշխատավորական կուսակցության (ՔԱԿ) զինված ջոկատների դեմ մղած մարտերի հետևանքով զոհվել է թուրքական բանակի 1 փոխգնդապետ, վիրավորվել 6 շարքային: Ընդհանուր առմամբ՝ հուլիսի 24-ից մինչ այս պահը ՔԱԿ-ի դեմ ուղղված գործողություններում զոհվել է թուրքական բանակի 2, վիրավորվել՝ 10 զինվոր: Continue reading

Ռուսաստանը չի հրաժարվի «Սինևա» տիպի հրթիռներից

Հուլիս 28, 2012 14:35 | RAZM.INFO - Այսօր, ՌԴ ռազմածովային նավատորմի հրամանատար Վիկտոր Չիրկովը տեղեկացրել է, որ Ռուսաստանը մտադիր չէ հրաժարվել «Սինևա» տիպի հրթիռներից՝ հօգուտ «Բուլավայի» Continue reading

Ռուսաստանի Հարավային ռազմական շրջանի զորամիավորումները ցամաքային հետախուզության նոր կայաններ են ստացել

Հուլիս 28, 2012 13:58 | RAZM.INFO - Վոլգոգրադի շրջանի «Պրուդբոյ» փորձադաշտում ռուսական բանակի հետախուզական ստորաբաժանումները փորձարկում են ցամաքային հետախուզության արդիականացված շարժական կայաններ։ Continue reading

Երևանում քննարկվել են Հայաստան-ՆԱՏՕ ռազմաբժշկական համագործակցության հարցերը

Հուլիս 28, 2012 11:58 | RAZM.INFO - Պաշտպանության նախարարությունից տեղեկացնում են, որ հուլիսի 25-ից 27-ը աշխատանքային այցով Հայաստանում էր ՆԱՏՕ-ի անդամ և «Գործընկերություն հանուն խաղաղության» ծրագրի մասնակից պետությունների զինված ուժերի ռազմաբժշկական ծառայությունների պետերի կոմիտեի նախագահ, Նիդեռլանդների ԶՈւ ռազմաբժշկական ծառայության պետ, բրիգադի գեներալ Ռոբ վան Դեր Մեյերի գլխավորած պատվիրակությունը։ Continue reading

Դիարբեքիրում զրահապատ մեքենա է պայթեցվել

Հուլիս 27, 2012 18:01 | RAZM.INFO - Այսօր առավոտյան Թուրքիայի Դիարբեքիր նահանգի Լիջե շրջանում պայթել է թուրքական բանակի զրահամեքենա: Լրատվամիջոցների հաղորդմամբ՝ պայթյունը տեղի է ունեցել առավոտյան, շրջկենտրոնից Ներքին անվտանգության բրիգադի շտաբ տանող ճանապարհի վրա: Continue reading

Ադրբեջանում ավտովթարից 7 զինծառայող է վիրավորվել

Հուլիս 25, 2012 18:50 | RAZM.INFO - Ադրբեջանի Ղուբա-Հընալըղ ավտոճանապարհի 38-րդ կմ-ին՝ Ղրըզ Դահնա գյուղի տարածքում, վթարի է ենթարկվել Ղուբայի Ներքին զորքերի զորամասին պատկանող ռազմական նշանակության «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենա: Continue reading