Դավիթ Տոնոյանը ԵՄ պատվիրակությանը ներկայացրել է սահմանային լարվածությունը

Սեպտեմբերի 7-ին ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանը հանդիպել է Հայաստանում Եվրոպական Միության պատվիրակության ղեկավարի պաշտոնակատար, խորհրդական Դիրկ Լորենցին: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ՊՆ կայքը:

ՀՀ ՊՆ առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանի հանդիպումը Հայաստանում ԵՄ պատվիրակների հետ

ՀՀ ՊՆ առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանի հանդիպումը Հայաստանում ԵՄ պատվիրակների հետ

Պարոն Լորենցը ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալին ներկայացրել է պատվիրակության քաղաքական հարցերով նորանշանակ պատասխանատու Անդրեա Խալուպովային:

Իր հերթին Դավիթ Տոնոյանը հյուրին տեղեկացրել է սեպտեմբերի 3-ից 6-ը Հայաստանում անցկացված «Շանթ-2015» ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժությունների, դրանց նպատակի և շրջանակների մասին:

Հանդիպման ընթացքում ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալը ներկայացրել է նաև վերջին օրերին հայ-ադրբեջանական պետական սահմանին (ներառյալ Արցախի հատվածը) տիրող իրավիճակը և տեղի ունեցած միջադեպերի մանրամասները:

Դավիթ Տոնոյանը մտահոգություն է հայտնել հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի հաճախակիացման, մեծ տրամաչափի զինատեսակների օգտագործման կապակցությամբ:

Եվրոպական Միության պատվիրակության ղեկավարի պաշտոնակատար, խորհրդական Դիրկ Լորենցը վերահաստատել է ԵՄ-ի մտահոգությունները և հորդորները` տեղում զսպվածություն ցուցաբերելու, հրադադարը խստիվ պահպանելու և ԵԱՀԿ Մինսկի խմբի հովանու ներքո շուտափույթ խաղաղ և համընդգրկուն կարգավորման ուղղությամբ ջանքերը շարունակելու մասին:

One response to “Դավիթ Տոնոյանը ԵՄ պատվիրակությանը ներկայացրել է սահմանային լարվածությունը

  1. Pingback: Ռազմաշաբաթ․ Հայաստան․ 30 օգոստոսի – 7 սեպտեմբերի, 2015 | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *