Ռազմաշաբաթ․ Թուրքիա․ 30 օգոստոսի – սեպտեմբերի 5, 2015

Թուրք-քրդական բախումներ՝ օգոստոսի 28-ից սեպտեմբերի 6-ը • Թուրքիան երկարաձգել է ԶՈւ-ի՝ Սիրիայում և Իրաքում ռազմական գործողությունների մանդատի ժամկետը • Թուրքիան առաջին ավիահարվածներն է հասցրել ԻՊ դիրքերին ԱՄՆ-ի նոր գործողության շրջանակներում • Սեպտեմբերի 1-ի դրությամբ նվազել է Թուրքիայի ԶՈւ թվաքանակը

PKK-ի զինյալները ոստիկանական զրահամեքենա են պայթեցրել. աղբյուրը՝ «Միլիյեթ» պարբերականի

PKK-ի զինյալները ոստիկանական զրահամեքենա են պայթեցրել. աղբյուրը՝ «Միլիյեթ» պարբերականի

• Թուրք-քրդական բախումները շարունակվել են ողջ շաբաթվա ընթացքում։ Իրադարձությունների ընթացքին կարող եք ծանոթանալ՝ ըստ օրերի. օգոտոսի 28-30, օգոստոսի 31սեպտեմբերի 1, սեպտեմբերի 2, սեպտեմբերի 3, սեպտեմբերի 4, սեպտեմբերի 5։ Թուրք-քրդական բախումները, ի թիվս այլ հարցերի, քննարկվել են նաև Թուրքիայի ազգային անվտանգության խորհրդի (ԱԱԽ)՝ սեպտեմբերի 2-ի նիստում։

• Թուրքիայի խորհրդարանը սեպտեմբերի 3-ին հաստատել է երկրի ԶՈւ-ի՝ Իրաքում և Սիրիայում «Իսլամական պետություն» ահաբեկչական և «Քրդստանի աշխատավորական կուսակցության» զինյալների դեմ պայքարելու վերաբերյալ մանդատը 1 տարով երկարաձգելու որոշումը։

• Օգոստոսի 28-ի երեկոյան Թուրքիայի ՌՕՈւ-ն ԱՄՆ-ի գլխավորած կոալիցիայի կազմում առաջին հարվածներն է հասցրել Սիրիայում «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության դիրքերին։

• Թուրքիայի ԶՈւ գլխավոր շտաբը հրապարակել է 2015-ի սեպտեմբերի 1-ի դրությամբ անձնակազմի թվաքանակի պաշտոնական տվյալները, ըստ որոնց՝ անձնակազմը շուրջ 637821 մարդ է, ինչը հուլիսի ցուցանիշներից պակաս է 7317-ով, հունիսի ցուցանիշներից՝ 18866-ով  և մայիսի տվյալներից՝ 49179-ով։

Ռազմաշաբաթը նաև՝

Հայաստանում

Ադրբեջանում

Վրաստանում

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *