Բախումներ Թուրքիայում. թարմացվող լրահոս, սեպտեմբերի 8

Թուրքիայի քրդաբնակ շրջաններում «Քրդստանի աշխատավորական կուսակցության» և Թուրքիայի ուժայինների միջև բախումներում այսօր՝ սեպտեմբերի 8-ին, 20:24 դրությամբ սպանվել է 18, վիրավորվել է 10 ուժային, ձերբակալվել է 6 մարդ՝ PKK անդամ լինելու մեղադրանքով (խիստ մոտավոր և կասկածելի լինելու պատճառով չենք գումարել Իրաքում Թուրքիայի ավիահարվածներից սպանվածների քանակը): Ռազմինֆոն հետևում է իրադարձություններին և թարմացնում օրվա լրահոսը գրեթե շուրջօրյա ռեժիմով։

Հաբերթուրք. Թուրքիայի տարբեր շրջաններում՝ Ստամբուլում, Անկարայում, Ալանիայում և այլ վայրերում հարձակման են ենթարկում «Ժողովուրդների Դեմոկրատական կուսակցության» (HDP)-ի շենքերը:


Իհլաս. Թուրքիայի հարավարևելյան Հաքքարի նահանգի Հաքքարի-Չուքուրջա ճանապարհին՝ Գեչիմլի և Քյոփրյուլու գյուղերի միջև ընկած ճանապարհին ուժայինների կողմից ձեռնարկած որոնողական աշխատանքների արդյունքում պայթուցիկ է հայտնաբերվել և ոչնչնացվել:

Իհլաս. Թուրքիայի հարավարևելյան Մարդին նահանգի Դարգեչիթ գավառում PKK-ի զինյալները ճանապարհի վրա տեղադրված ականով պայթեցրել են ոստիկանական զրահամեքենա: Պայթյունի հետևանքով վիրավորվել է 4 ոստիկան, 2-ի վիճակը ծանր է: Պայթյունից հետո դեպքի վայր են ուղարկվել մեծ թվով ուժայիններ:

Դողան. Թուրքիայի հարավարևելյան Հաքքարի նահանգում սեպտեմբերի 6-ին PKK-ի զինյալների կազմակերպած պայթյունից հետո Թուրքիայի ԶՈւ-ն 2 օր շարունակ օդային և ցամաքային հատուկ գործողություններ է իրականացնում Իրաք փախած PKK-ի զինյալներին հայտնաբերելու և վնասազերծելու համար: Հատուկ գործողությունների իրականացման համար Թուրքիայից Իրաք է ներխուժել հատուկ նշանակության զորքերի երկու գումարտակ: Հատուկ նշանակության ուժերը հայտնաբերել և Թուրքիայի ՌՕՈւ-ին են հայտնել PKK-ի զինյալների կոորդինատները, ինչից հետո Թուրքիայի 35 միավոր F-16 և 18 միավոր F-4 կործանիչները ռմբակոծել են PKK-ի դիրքերը: Հաղորդվող տեղեկությունների համաձայն՝ 2 օրում PKK-ի մոտավորապես 100 զինյալ է սպանվել:

IMV.Թուրքիայի Հաքքարի և Դերսիմ նահանգների 11 շրջաններ 6 ամիս տևողությամբ «ժամանակավոր ռազմական անվտանգության գոտի» են հռչակվել։

Ջումհուրիեթ․ Թուրքիայի Դիարբեքիր նահանգի Բիսմիլ շրջանում պարետային ժամ է հայտարարվել։

Հյուրիեթ․ Թուրքիայի Շըրնաք նահանգի Ջիզրե շրջանում պայթյունի արդյունքում երեք ոստիկան է սպանվել։

Դողան․ Թուրքիայի Թունջելի նահանգի 11 շրջան «ժամանակավոր ռազմական անվտանգության գոտի» է հռչակվել։

IMV. Թուրքիայի Դերսիմ նահանգում՝ դեպի Փյուլյումյուր տանող ճանապարհին PKK-ի զինյալները մեկ ոստիկան են սպանել։

Անադոլու․ Թուրքիայի Սիիրթ նահանգի Բայքան շրջանում՝ ժանդարմերիայի բաժանմունքից 300 մետր հեռավորության վրա մեկ բեռնատար մեքենա է պայթեցվել։ Երկու ոստիկան վիրավորվել է։

Բուգյուն․ Թուրքիայում՝ Էրզինջանից-Թունջելի տանող ճանապարհին PKK-ի զինյալները կրակել են ոստիկանական մեքենայի վրա, ինչի արդյունքում մեկ ոստիկան է սպանվել։

Յենի շաֆաք․ Թուրքիայի Շըրնաք նահանգի Գյուչլյուքոնաք շրջանում PKK-ի զինյալները հարձակվել են ռազմաբազայի վրա։

Դողան․ Թուրքիայի անվտանգության ուժերը նոր հատուկ գործողություն են սկսել Հաքքարի նահանգի Դաղլըջա շրջանում 16 թուրք զինվորական սպանած և դեպի Իրաքի հյուսիս փախած PKK-ի զինյալների դեմ։

Սյոզջու․ Թուրքիայի նախագահ Էրդողանը, սեպտեմբերի 6-ին Հաքքարի նահանգում PKK-ի զինյալների կողմից կազմակերպված պայթյունի վերաբերյալ հայտարարություններ է արել՝ կապելով այն ընտրությունների հետ։

«Եթե ընտրեիք մի կուսակցության, որը ընտրություններում կստանար 400 պատգամավոր և կկարողանար փոխել սահմանադրությունը, ապա այս վիճակը չէր լինի»։


Դողան․ Թուրքիայի հարավարևելյան Սիիրթ նահանգի Բայկան գավառում ուժայինները հայտնաբերել և ոչնչացրել են ռումբերով բեռնավորված մի մեքենա, որը պատկանում է Բեքիր Ե.-ին։ Նրան հայտնաբերելու համար ձեռնարկվել են հատուկ գործողություններ։

Իգդիր նահանգում PKK-ի զինյալները պայթեցրել են ոստիկանական մեքենա, սպանվել է 13, վիրավորվել 3 ոստիկան։

Իգդիր նահանգում PKK-ի զինյալները պայթեցրել են ոստիկանական մեքենա։

Միլլիյեթ․ Իգդիր նահագի Հասանհան գյուղի մոտակայքում առավոտյան PKK-ի զինյալները կողմից կազմակերպած պայթյունի հետևանքով սպանվածների թիվը հասել է 13-ի, ևս 3 ոստիկան ծանր վիրավորվել է։ (Տես նաև 12։08 թարմացումը)։


Անադոլու․ Թուրքիայի Զու-ն F-16 և F-4 կործանիչներով Հաքքարիում PKK-ի կազմակերպած պայթյունից հետո ռմբակոծել է Հյուսիսային Իրաքում գտնվող PKK-ի մի քանի հենակետեր։ Տեղեկությունների համաձայն սպանվել է PKK-ի 35-40 զինյալ։

Իգդիր նահագի Հասանհան գյուղի մոտակայքում PKK-ի զինյալները պայթեցրել են ոստիկաններ տեղափոխող ավտոբուսը։

Իգդիր նահագի Հասանհան գյուղի մոտակայքում PKK-ի զինյալները պայթեցրել են ոստիկաններ տեղափոխող ավտոբուսը։

Դողան․ Թուրքիայի արևելյան՝ Հայաստանին սահմանակից Իգդիր նահագում՝ Իգդիր և Արալըք գավառների միջև ընկած Հասանհան գյուղի մոտակայքում PKK-ի զինյալները ճանապարհի վրա տեղադրված պայթուցիկներով պայթեցրել են ոստիկաններ տեղափոխող ավտոբուսը։ Տեղեկություններ կան, որ պայթյունի հետևանքով սպանվել է 1 ոստիկան, վիրավորվել 2-ը, բայց զոհերի և վիրավորների թիվը կարող է ավելանալ։
ՀՀ ՏԿԱԻՆ-ը տեղեկացնում է, որ պայթյունից ձայնը լսվել է նաև Հայաստանի՝ Թուրքիային սահմանամերձ գյուղերից:


Անադոլու․ Ստամբուլի ոստիկանություն հատուկ գործողություններ է իրականացրել Ստամբուլի Քադիքյոյ և Չեքմեքյոյ թաղամասերում, ինչի հետևանքով 6 մարդ ձերբակալվել է՝ PKK-ի անդամ լինելու մեղադրանքով։

Անադոլու․ Թուրքիայի արևելյան Վան նահանգի Բաշքալե գավառում PKK-ի զինյալները նռնակներով, ինքնաշեն պայթուցիկ նյութերով և հրազեններով հարձակվել են պարեկություն իրականացնող ոստիկանական մեքենայի վրա։ Հարձակման հետևանքով վիրավորվել է 1 ոստիկան։ Կասկածյալներին հայտնաբերելու համար նահանգում ձեռնարկվել են հատուկ գործողություններ։Իփեքյոլու գավառում էլ բախումներ են եղել ցուցարարների և ոստիկանների միջև։Եվս մեկ դեպք է եղել Վան քաղաքի Սյուրմելի փողոցում։ Ցուցարարները նռնակներ են նետել ջրցան մեքենանների վրա։ Հարձակման հետևանքով զոհեր և վիրավորներ չեն եղել։

 

Հիշեցնենք, որ թուրք-քրդական հարաբերությունների՝ վերջին շաբաթների սրման պատճառը հուլիսի 20-ին Թուրքիայի հարավային Սուրուչ քաղաքում քրդերի դեմ ձեռնարկված ահաբեկչությունն էր, որի համար թուրքական իշխանությունները մեղադրեցին «Իսլամական Պետության» (ԻՊ) զինյալներին, իսկ քրդերը՝ նաև թուրքական իշխանություններին։ Սրան հաջորդեցին Թուրքիայում քրդերի և ԻՊ կողմնակիցների ձերբակալությունները։

Հուլիսի 23-ին ԻՊ ահաբեկիչների կրակոցներից զոհվեց թուրք-սիրիական սահմանում ծառայություն իրականացնող Թուրքիայի ԶՈւ մեկ ենթասպա, ևս երկու զինծառայող վիրավորվեցին, ինչին ի պատասխան թուրքական օդուժը սկսեց Սիրիայում և Իրաքում հարվածել ԻՊ-ի ու նաև «Քրդստանի աշխատավորական կուսակցության» (PKK) դիրքերին:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *