Հրդեհվել է Իրաք-Թուրքիա նավթամուղը

Հրդեհը բռնկվել է Իրաք-Թուրքիա նավթամուղի թուրքական հատվածում՝ երկրի հարավարևելքում գտնվող Միդիաթ քաղաքի շրջանում: Զոհերի մասին տեղեկություններ այս պահին չկան:
Նավթամուղը զգալիորեն վնասվել է, և հոսքը նրանով ժամանակավորապես դադարեցված է:-հաղորդում է թուրքական NTV-ն:

Լրատվամիջոցի տվյալներով՝ պաշտոնական Անկարան վստահ է, որ հրդեհը կանխամտածված է: Կա վարկած, որ հրդեհը «Քրդական աշխատավորական կուսակցության» զինյալների ձեռքի գործ է:
ՔԱԿ-ը դեռ այս մասին հայտարարություն չի արել:
Նշվում է, որ հրդեհված նավթամուղով հոսում էր Իրաքից Թուրքիա տեղափոխվող նավթի 1/4-րդ մասը:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *