Իրանական «Ֆարս» գործակալության հաղորդմամբ՝ Իրանում փորձարկվել է տեղական արտադրության առաջին «քիմիական հրթիռը»: Փորձարկումն իրականացրել են Մեշհեդ քաղաքի Ֆիրդևսի համալսարանի քիմիայի ֆակուլտետի ինժեներները: Ըստ աղբյուրի՝ 3 հրթիռների արձակումը պսակվել է հաջողությամբ:
Հրթիռային վառելանյութը նույնպես տեղի մասնագետների ձեռքի գործն է — հաղորդում է գործակալությունը:
Առայժմ դժվար է ասել, թե որքանով են հավաստի այս տեղեկությունները։ Լրացուցիչ տեղեկությունների հայտնվելուն պես, Ռազմինֆոն կրկին կանդրադառնա այս թեմային։