Իրաքի 18 քաղաքներով «պայթյունների ալիք է անցել»

Այսօր Իրաքի 18 քաղաքաներում, այդ թվում՝ մայրաքաղաք Բաղդադում, կրկին պայթյուններ են որոտացել: Ահաբեկչության հետեւանքով զոհվել է ավելի քան 100, վիրավորվել՝ 200 մարդ: Զոհվածները հիմնականում անվտանգության աշխատակիցներ են: Բաղդադում՝ կառավարության շենքի մոտ տեղի ունեցած պայթյունի հետեւանքով նաեւ պաշտոնյաներ են տուժել:

Ահաբեկչություններն Իրաքում շարունակվում են արդեն երկու օր: Երեկ հերթական պայթյունների զոհ է դարձել 20, վիրավորվել՝ ավելի քան 80 մարդ:

Դեռեւս ոչ մի կազմակերպություն իր վրա չի վերցրել ահաբեկչության պատասխանատվությունը:

Իրաքի իշխանությունները, սակայն, կատարվածի համար մեղադրում են Ալ-Ղաիդայի սունի ծայրահեղականներին: Նման ենթադրության օգտին է խոսում այն հանգամանքը, որ սպանվածները հիմնականում շիա մահմեդականներ են:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *