Տեղեկությունն այս զինծառայողի մահվան մասին ավելի ուշ չի հաստատվել։ Մանրամասներին կարող եք ծանոթանալ Ռազմինֆոյի «Воскресшие шехиды» бакинского агитпропа и «тихие смерти» азербайджанской армии հոդվածում։
Օգոստոսի 28-ին Ֆիզուլու շրջանում տեղակայված սահմանապահ զորամասերից մեկում, դեռևս չճշտված հանգամանքներում, հրազենային վիրավորումից սպանվել է 1991-ին ծնված Օրխան Յագուբովը (Orxan Yaqubov)։ Այս մասին Ռազմինֆոն հայտնել էր դեռևս ժամեր առաջ՝ հղում անելով սոցցանցերին: Այժմ նույն աղբյուրներից հայտնի են նաև նրա անձնական տվյալները։
Սահմանապահ պետական ծառայությունից հարազատներին հայտնել են, թե զինծառայողն ինքնասպան է եղել, սակայն վերջիններս հակված չեն հավատալու այդ վարկածին ու կարծում են՝ նա սպանվել է ծառայակցի կողմից։
Նշենք, որ պաշտոնական աղբյուրները միջադեպի մասին որևէ տեղեկություն չեն հայտնել։
Pingback: Ռազմաշաբաթ․ Ադրբեջան․ 30 օգոստոսի – սեպտեմբերի 5, 2015 | Ռազմ.info