Տավուշում վիրավորված զինծառայողների վիճակը կայուն է

Սեպտեմբերի 1-ի երեկոյան հակառակորդի գնդակից վիրավորված 2 զինծառայողները՝ 1996 թ. ծնված Վլադիմիր Արամի Գևորգյանը և 1993-ին ծնված Գոռ Համբարձումի Գևորգյանը, տեղափոխվել են ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ։ Նրանց վիճակը կայուն է։ Այս մասին Ռազմինֆոյի հետ զրույցում ասաց ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը։

Նշենք, որ Տավուշի սահմանամերձ ևս մեկի գյուղի՝ Բաղանիսի գյուղապետն այսօր՝ սեպտեմբերի 2-ին, իր ֆեյսբուքյան էջում հրապարակել էր սեպտեմբերի 1-ի գնդակոծության հետևանքների լուսանկարներ։ Հիշեցնենք՝սեպտեմբերի 1-ին հայտնի էր դարձել, որ նույն օրը երեկոյան հակառակորդը գնդակոծել է Տավուշի մարզի Չինարի, Այգեպար և Ներքին Կարմիրաղբյուր գյուղերը, ՀՀ ԶՈւ մարտական դիրքերը:

Սկզբնական տվյալներով գնդակոծության ընթացքում թեթև վիրավորվել էին ՀՀ ԶՈւ երկու ժամկետային զինծառայողներ, սակայան այսօր հայկական լրատվամիջոցները հայտնեցին, որ նրանցից մեկը որովայնի վիրավորում էր ստացել և վիրահատությունից հետո նրա վիճակը կայուն ծանր է:

Ադրբեջանական գնդակոծության հետքերը Բաղանիսում

Ադրբեջանական գնդակոծության հետքերը Բաղանիսում

Ադրբեջանական գնդակոծության հետքերը Բաղանիսում

Ադրբեջանական գնդակոծության հետքերը Բաղանիսում

One response to “Տավուշում վիրավորված զինծառայողների վիճակը կայուն է

  1. Pingback: Ռազմաշաբաթ․ Հայաստան․ 30 օգոստոսի – 7 սեպտեմբերի, 2015 | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *