Ռազմաշաբաթ․ Ադրբեջան․ 30 օգոստոսի – 5 սեպտեմբերի, 2015

Ադրբեջանը կորուստ ունի սահմանագծում •  Չհայտարաված ևս երկու կորուստ՝ Ադրբեջանի բանակում, ևս 1 ոչ մարտական կորուստ՝ Ջամշիդ Նախիջևանսկու անվան ռազմական ուսումնարանի սաներից • Ադրբեջանցի հետախույզը հաշմանդամ դարձավ դիվերսիայի ժամանակ • Ադրբեջանի սահմանապահ ծառայության  «մահացած» զինծառայողը «վերակենդանացել է» • Ադրբեջանում շարունակվում է թուրք-ադրբեջանական ՌՕՈւ զորավարժությունը • Հոկտեմբերի 1-ին Ադրբեջանում կմեկնարկի աշնանային զորակոչը

Հետախուզադիվերսիոն խմբի հրամանատար Անար Մամեդովը՝ ձախ ձեռքը կորցրած

Հետախուզադիվերսիոն խմբի հրամանատար Անար Մամեդովը՝ ձախ ձեռքը կորցրած

• Սեպտեմբերի 4-ին ադրբեջանական «Հագգին.ազ» լրատվական կայքը հայտարարեց, որ Մռավի շրջանում հայկական գնդակից սպանվել է Ադրբեջանի ԶՈւ ժամկետային զինծառայող, 19 ամյա Սամիր Դադաշ օղլու Օրուջևը։ Ժամեր անց Ադրբեջանի ՊՆ մամուլի ծառայությունը հերքեց Օրուջևի՝ հայկական գնդակից սպանվելու հանգամանքը՝ նշելով, որ մահվան պատճառը եղել է զենքից օգտվելու կանոնների խախտումը:

• Հայկական կողմի դիպուկահարի գնդակից սպանվել է 1991-ին ծնված պայմանագրային զինծառայող, ենթասպա Աղաև Ռուսլան Գալիբ օղլուն (Ağayev Ruslan Qalib oğlu)։ Հայտնի է դարձել նաև, որ հիվանդության պատճառով մահացել է Նախիջևանի Շահբուզի շրջանում տեղակայված զորամասերից մեկի զինծառայող, ենթասպա Մամեդովը:  Իսկ սեպտեմբերի 1-ին Բարդայի շրջանի ջրանցքներից մեկում ջրահեղձ է եղել 1999-ին ծնված Ջաֆարով Վյուսալ Գարա օղլուն է (Cəfərov Vüsal Qara oğlu), ով Ջամշիդ Նախիջևանսկու անվան ռազմական ուսումնարանի սան էր։

•  Սեպտեմբերի լույս 1-ի գիշերը, ենթադրաբար Արցախի սահմաններին, Ադրբեջանի ԶՈւ հատուկ նշանակության ուժերի խումբը դիվերսիայի անհաջող փորձ է արել: Հետախուզադիվերսիոն խմբի հրամանատար, սպա Անար Մամեդովը միջդիրքային գոտում պայթել է ականի վրա և կորցրել ձախ ձեռքը։

• Օգոստոսի 28-ին Ռազմինֆոն հայտնել էր, որ Ֆիզուլու շրջանում տեղակայված սահմանապահ զորամասերից մեկում սպանվել է Ադրբեջանին ԶՈւ զինծառայող Օրխան Յագուբովը։ Տեղեկությունն այս զինծառայողի մահվան մասին ավելի ուշ հերքվել։ Մանրամասներին կարող եք ծանոթանալ Ռազմինֆոյի «Воскресшие шехиды» бакинского агитпропа и «тихие смерти» азербайджанской армии հոդվածում։

• Սեպտեմբերի 3-ին Ադրբեջանի և Թուրքիայի TurAz Qartalı – 2015 ՌՕՈւ համատեղ զորավարժության հերթական վարժանքների ժամանակ Եվլախում հատուկ ջոկատայինները «փրկել են» պայմանականորեն ավիավթարի ենթարկված Մի-17 և Cougar AS532 ուղղաթիռների օդաչուներին, ՄիԳ-29 և F-16  կործանիչները պայմանական թշնամու դեմ մոտ և միջին հեռավորությամբ մարտ են վարել, իսկ F-4E կործանիչ-ռմբակոծիչները և Սու- 25 գրոհիչները խոցել են ցամաքային թիրախներ։

• Սեպտեմբերի 2-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ստորագրել է 2015-ի հոկտեմբերի 1-ից 30-ը Ադրբեջանի քաղաքացիների պարտադիր զինվորական ծառայության զորակոչվելու և ժամկետային զինծառայությունն ավարտած զինծառայողներին պահեստազոր զորացրելու մասին հրամանագիրը:

Ռազմաշաբաթը նաև՝

Հայաստանում

Վրաստանում

Թուրքիայում

One response to “Ռազմաշաբաթ․ Ադրբեջան․ 30 օգոստոսի – 5 սեպտեմբերի, 2015

  1. Pingback: Ռազմաշաբաթ․ Վրաստան․ 30 օգոստոսի – 5 սեպտեմբերի, 2015 | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *