ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը Վրաստանում հանդիպել է երկրի ռազմաքաղաքական ղեկավարությանը, բացել է ՆԱՏՕ-Վրաստան համատեղ ուսումնական կենտրոնը • Վրաստանի ԶՈւ զինծառայողների մասնակցությամբ զորավարժություն Աֆղանստանում։

Իրակլի Ղարիբաշվիլին, Յենս Ստոլտենբերգը, Թինա Խիդաշելին Վրաստան-ՆԱՏՕ ուսումնական կենտրոնի բացման արարողության ժամանակ
• Օգոստոսի 26-ին ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը ժամանել է Վրաստան, որտեղ հանդիպել է Վրաստանի արտաքին գործերի և պաշտպանության նախարարներին, վարչապետին և նախագահին։
Օգոստոսի 27-ին Վրաստանի «Կրծանիսի» ազգային ուսումնական կենտրոնում Ստոլտենբերգի մասնակցությամբ պաշտոնապես բացվել է Վրաստան-ՆԱՏՕ ուսումնական կենտրոնը, որի մաս են լինելու նաև Վրաստանի Վազիանի ռազմաբազայի զորավարժարանը և Սաչխերեի լեռնային պատրաստության դպրոցի մի մասը։
• Օգոստոսի 25-ին Աֆղանստանի Բահրամ ավիաբազայում անցկացվել է այնտեղ «Վճռական աջակցություն» առաքելության շրջանակներում ծառայող Վրաստանի ԶՈւ զինծառայողների մասնակցությամբ զորավարժություն։
Ռազմաշաբաթը նաև՝
Pingback: Ռազմաշաբաթ․ Թուրքիա․ 23-29 օգոստոսի, 2015 | Ռազմ.info
Pingback: Ռազմաշաբաթ․ Հայաստան․ 23-29 օգոստոսի, 2015 | Ռազմ.info