Ռազմաշաբաթ․ Թուրքիա․ 23-29 օգոստոսի, 2015

Թուրք-քրդական 30-ից ավելի բախումներից առնվազն 14 մարդ է սպանվել • Թուրքիայի օդուժը հարվածել է նաև Իրաքում PKK դիրքերին • ԻՊ դեմ պայքարելու Թուրք-ամերիկյան համաձայնությունները • Իսպանիայի Patriot-ները կմնան Թուրքիայում, քանի դեռ ՆԱՏՕ-ն չի պահանձել դուրս բերել • Թուրքական «Աթաք» ուղղաթիռը ցուցադրվում է Լեհաստնում • Թուրքիայում սպանվել է «Սիրիական Ազատ բանակի» պարագլուխներից մեկը

• Շաբաթվա ընթացքում «Քրդստանի աշխատավորական կուսակցության» (PKK) և Թուրքիայի ուժային կառույցների միջև եղել է 30 ավելի բախում՝ հարձակումներ, ուժայինների մեքենաների պայթեցումներ, PKK դիրքերի ավիահարվածներ և այլն։ Ընդհանուր առմամբ գործողությունների արդյունքում երկու կողմից կա առնվազն 14 մարդ, վիրավորվել է ևս առնվազն 35 հոգի։ Բախումների ժամանակագրությանն ու աշխարհագրությանն առաջարկում ենք ծանոթանալ ինտերակտիվ քարտեզի միջոցով։

• Օգոստոսի 25-ին Թուրքիայի օդուժը Իրաքի հյուսիսում հարվածել է PKK-ի հենակետերին։ Թուրքիայի ԶՈւ գլխավոր շտաբի կայքի փոխանցմամբ՝ հարվածների հետևանքով սպանվել է 34 զինյալ։

• Օգոստոսի 24-ին Թուրքիայի արտգործնախարարը հայտարարել է, որ ԱՄՆ-ն և Թուրքիան «Իսլամական պետության» դեմ նոր, համակողմանի ռազմական գործողություն են նախատեսում սկսել, որի միջոցով ԻՊ զինյալներին հեռացնելու են թուրք-սիրիական սահմանից՝ ԻՊ-ին միանալ ցանկացողների՝ Թուրքիայից Սիրիա անցումը սահմանափակելու համար: Օգոստոսի 25-ին էլ Պենտագոնի խոսնակը հայտարարել է, որ ԱՄՆ-ն և Թուրքիան ավարտին են հասցրել՝ «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության հենակետերին օդային հարվածներ հասցնելու գործողության տեխնիկական մի շարք հարցերի քննարկումը, ինչից հետո Թուրքիան միանալու է ավիահարվածները։

• Իսպանիայի պաշտպանության նախարարը հայտարարել է, որ թեև Թուրքիայից ամերիկյան և գերմանական Patriot-ների դուրսբերումից հետո միայն Իսպանիան չի կարող լիարժեք իրականացնել ծրագիրը, բայց իրենք մտադիր են իրենց համակարգերը թուրքական տարածքում թողնել այնքան ժամանակ, քանի դեռ ՆԱՏՕ-ն չի պահանջել դուրս բերել դրանք:

• Թուրքական TAI ընկերության T129 Atak («Աթաք») հարվածային ուղղաթիռն օգոստոսի 22-ից սեպտեմբերի 4-ը ցուցադրվում է լեհական մի քանի քաղաքներում կայացող ցուցահանդեսներում։

• Օգոստոսի 26-ին Թուրքիայի հարավային Հաթայի նահանգում մեքենայի պայթյունի հետևանքով սպանվել է «Սիրիական Ազատ բանակ» ապստամբական կազմակերպության խմբավորումներից մեկի պարագլուխ Ջեմիլ Ռադունը։

Ռազմաշաբաթը նաև՝

Հայաստանում

Ադրբեջանում

Վրաստանում

One response to “Ռազմաշաբաթ․ Թուրքիա․ 23-29 օգոստոսի, 2015

  1. Pingback: Ռազմաշաբաթ․ Հայաստան․ 23-29 օգոստոսի, 2015 | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *