Աֆղանստանի Բագրամ ավիաբազայում վարժանքներ են արել այնտեղ ծառայող վրաստանցի զինծառայողները

Օգոստոսի 25-ին Աֆղանստանի Բագրամ ավիաբազայում անցկացվել է այնտեղ «Վճռական աջակցություն» առաքելության շրջանակներում ծառայող Վրաստանի ԶՈւ 4-րդ մեխանիզացված բրիգադի 43-րդ գումարտակի զինծառայողների մասնակցությամբ զորավարժություն։ Այս մասին հայտնում է Վրաստանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը։

Վրաստանցի զինծառայողները Բահրամ ավիաբազայում զորավարժություն են իրականացրել

Վրաստանցի զինծառայողները Բագրամ ավիաբազայում զորավարժություն են իրականացրել

Ինչպես նշված է հաղորդագրության մեջ, վրաստանցի զինծառայողները վարժանքների ընթացքում օգտագործել են ամերիկյան զրահամեքենաներ, դրանցով տարհանել վիրավորներին։ Զինծառայողները նաև աշխատել են արագ արձագանքման և կրակային հմտությունները բարելավելու ուղղությամբ։

Նշենք, որ, ըստ Վրաստանի ՊՆ-ի, նմանատիպ զորավարժանքներ հաճախ են իրականացվում՝ զինծառայողների մարտական պատրաստությունը բարձր պահելու համար։

Հավելենք, որ 43-րդ գումարտակի զինծառայողներն Աֆղանստանում «Վճռական աջակցություն» (Resolute Support) առաքելությանը ներգրավվել են 2015 թվականի ապրիլից՝ փոխարինելով  ԶՈւ 5-րդ հետևակային բրիգադի 51-րդ գումարտակին։ Վերջիններս առաջիկա 6 ամիսների ընթացքում ապահովելու են Բագրամ ավիաբազայի անվտանգությունը՝ ամերիկյան «Սոլիդ» մարտավարական խմբավորման ղեկավարությամբ։

Հիշեցնենք, որ 2014 թվականի Անվտանգության աջակցության միջազգային ուժերի (ISAF) առաքելությանը 2015 թվականից փոխարինեց «Վճռական աջակցություն» առաքելությունը։ Վրաստանը միացավ նաև 2015 թվականից Աֆղանստանում մեկնարկած վերջնական «Վճռական աջակցություն» առաքելությանը՝ ամերիկյան զորախմբի կազմում։ Այս առաքելությունը ոչ մարտական է, հիմնական նպատակն է մարզել և վերապատրաստել Աֆղանստանի ուժային կառույցների ներկայացուցիչներին։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *