Խորհրդակցություն ՀՀ ՊՆ-ում՝ «Շանթ-2015» ռազմավարական զորավարժությանն ընդառաջ

Սեպտեմբերին ՀՀ պետական և ռազմական կառավարման մարմինների հետ անցկացվելիք «Շանթ-2015» ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժությանն ընդառաջ՝ օգոստոսի 25-ին ՊՆ վարչական համալիրում քննարկվել է նախապատրաստական վերջին աշխատանքների և առաջադրված հանձնարարականների կատարման ընթացքը, զորավարժության անցկացման փուլերին և ուսումնական խնդիրներին առնչվող մի շարք հարցեր։ Այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունը։

Զորավարժություն Գեղարքունիքում։ Ձախից՝ աջ. ՊՆ Սեյրան Օհանյան, նախագահ Սերժ Սարգսյան, ԶՈւ ԳՇ պետ Յուրի Խաչատուրով, ԶՈւ գլխավոր ռազմական տեսուչ Միքայել Հարությունյան

Զորավարժություն Գեղարքունիքում։ Ձախից՝ աջ. ՊՆ Սեյրան Օհանյան, նախագահ Սերժ Սարգսյան, ԶՈւ ԳՇ պետ Յուրի Խաչատուրով, ԶՈւ գլխավոր ռազմական տեսուչ Միքայել Հարությունյան

Խորհրդակցությանը ներկա են եղել ինչպես երկրի ռազմական ղեկավարությունը, այնպես էլ ուժային կառույցների, ճգնաժամային կառավարման ծառայությունների և տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչները։

Խորհրդակցության ժամանակ պաշտպանության նախարարը ընդգծել է, որ «Շանթ-2015» ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժությունը պետք դիտարկել երկրի տնտեսության, ազգաբնակչության գաղափարական պատրաստության և տեղեկատվական համակարգի հնարավորությունների՝ զորահավաքային պատրաստականության խնդիրների կատարման ընթացքում համատեղ կիրառելու տեսանկյունից:

Խորհրդակցության արդյունքներն ամփոփել է ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանը։

Հիշեցնենք, որ «Շանթ-2015» ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժությունն անցկացվելու է սեպտեմբերի 3-6-ը։ Այն ղեկավարելու է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը։

One response to “Խորհրդակցություն ՀՀ ՊՆ-ում՝ «Շանթ-2015» ռազմավարական զորավարժությանն ընդառաջ

  1. Pingback: Ռազմաշաբաթ․ Հայաստան․ 23-29 օգոստոսի, 2015 | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *