Ադրբեջանի զինուժը հայկական դիրքերին կրակել է համազարկային կրակի ռեակտիվ համակարգով

Օգոստոսի 24-ի լույս 25-ի գիշերը և օրվա ընթացքում հայ-ադրբեջանական ուժերի շփման գծում Ադրբեջանի զինուժը հայկական դիրքերի ուղղությամբ կրակել է նաև համազարկային կրակի ռեակտիվ համակարգով: Այս մասին տեղեկացնում է ՊԲ կայքը:

Ադրբեջանի զինուժի արձակած հրթիռների բեկորները

Ադրբեջանի զինուժի արձակած հրթիռների բեկորները

Հրթիռի մասերից մեկի վրա երևում են դրա որոշ տվյալներ

Հրթիռի մասերից մեկի վրա երևում են դրա որոշ տվյալներ

Բացի 60, 82 և 120 մմ-ոց ականանետերից (շուրջ 110 արկ) ադրբեջանական կողմը արևելյան ուղղությամբ կիրառել է նաև թուրքական արտադրության TR-107 տիպի համազարկային կրակի ռեակտիվ համակարգ, որից արձակված արկի բեկորներն էլ ներկայացրել է ՊԲ կայքը:

Նշենք, որ համազարկային կրակի ռեակտիվ համակարգերի (ՀԿՌՀ) կիրառումն ավելի է ապակայունացնում առաջնագծի իրավիճակը և մղում հակամարտության էսկալացիայի:

Թուրքական արտադրության TR-107 համազարկային կրակի ռեակտիվ կայան. լուսանկարը արտադրող ընկերության կայքից

Թուրքական արտադրության TR-107 համազարկային կրակի ռեակտիվ կայան. լուսանկարը արտադրող ընկերության կայքից

ՊԲ մամուլի ծառայության հաղորդագրության համաձայն՝ հայկական կողմի առաջապահ ստորաբաժանումները պատասխան կրակով ճնշել են հակառակորդին:

3 responses to “Ադրբեջանի զինուժը հայկական դիրքերին կրակել է համազարկային կրակի ռեակտիվ համակարգով

  1. Pingback: Ռազմաշաբաթ․ Հայաստան․ 23-29 օգոստոսի, 2015 | Ռազմ.info

  2. Pingback: Ադրբեջանը ՊԲ դիրքերին կրակել է թուրքական TR-107 տիպի համազարկային կրակի ռեակտիվ համակարգով | Ռազմ.info

  3. Pingback: Ի՞նչ են խոսում ադրբեջանական զինվորականները․ մի գաղտնալսման հետքերով | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *