Գյումրիի ՌԴ ռազմաբազայի հրետանավորները վարժանքներ են սկսել «Ալագյազում»

Գյումրիում տեղակայված ռուսաստանյան 102-րդ ռազմաբազայի 300 հրետանավոր զինծառայող շուրջ 100 միավոր զինտեխնիկայով դաշտային վարժանքներ է սկսել Արագածոտնի լեռնային «Ալագյազ» զորավարժարանում։ Այս մասին այսօր՝ օգոստիսի 25-ին, հայտնում է ՌԴ հարավային ռազմական շրջանի մամուլի ծառայությունը։

Ռուսաստանյան 102-րդ ռազմաբազայի հրետանավորները զորավարժության ժամանակ

Ռուսաստանյան 102-րդ ռազմաբազայի հրետանավորները զորավարժության ժամանակ

Վարժանքներում ընդգրկվել են «Գվոզդիկա» ինքնագնաց հաուբիցներ, «Գռադ» համազարկային կրակի ռեակտիվ կայաններ, «Պոդնոս» ականանետեր ու «Կոնկուրս» հակատանկային համալիրով։

Թիրախների հայտնաբերման և կոորդինատների փոխանցման հարցում հրետանային հաշվարկներին աջակցելու են անօդաչու թռչող սարքեր, այդ թվում՝ «Նավոդչիկ-2», «Գռանատ» ու «Զաստավա» ԱԹՍ-ներ։

Այս զորավարժության ընթացքում նախատեսվում է խոցել շուրջ 300 խմբային և առանձին տարբեր թիրախներ։

One response to “Գյումրիի ՌԴ ռազմաբազայի հրետանավորները վարժանքներ են սկսել «Ալագյազում»

  1. Pingback: Ռազմաշաբաթ․ Հայաստան․ 23-29 օգոստոսի, 2015 | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *