«Շանթ-2015» զորավարժությունը ղեկավարելու է ՀՀ նախագահը

Այսօր՝ օգոստոսի 13-ին՝ ՀՀ կառավարության նիստի ժամանակ, ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը տեղեկացրել է, որ ՀՀ նախագահի հրամանագրով «Շանթ-2015» ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժությունն անցկացվելու է սեպտեմբերի 3-6-ը: Զորավարժությունը ղեկավարելու է ՀՀ նախագահը: Այս մասին տեղեկացնում է ՀՀ կառավարության կայքը:

ՀՀ կառավարության նիստ

ՀՀ կառավարության նիստ

Զորավարժության նախապատրաստական աշխատանքը մոտենում է ավարտին, և ի տարբերություն նախորդ տարիների, այս տարի անցկացվել է ցուցադրական մի քանի պարապմունք: Զորավարժության մասնակիցները պետք է ուսումնասիրեն դրա կարգը և աշխատանքի մեթոդաբանությունը, որպեսզի միջոցառումն անցկացվի պատշաճ մակարդակով:

Նշենք, որ «Շանթ-2015» ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժությունների նախապատրաստման վերաբերյալ ՀՀ ՊՆ-ում խորհրդակցություն է անցկացվել օգոստոսի 6-ին: ՀՀ գերատեսչությունների և «Շանթ-2015» զորավարժությունների միջնորդական խմբերի ներկայացուցիչները քննարկել են ռազմավարական մակարդակի միջոցառումների ընթացքում` ռազմաքաղաքական իրավիճակի սրման պայմաններում ՀՀ գերատեսչությունների և դրանց ենթակա ստորաբաժանումների գործողությունները, պարզաբանել են պետական կառույցների համատեղ գործողությունների ներդաշնակմանը, միասնական քաղաքականությանը և միասնական կառավարման համակարգի օղակներին վերաբերող խնդիրներ:

Խորհրդակցության ընթացքում ամփոփվել է նաև համապետական նշանակության ստուգատեսի նախապատրաստական աշխատանքների ընթացքը, տրվել են համապատասխան ցուցումներ ու հանձնարարականներ:

Ավելացնենք, որ ռազմավարական հրամանատարաշտաբային նախորդ մարզումներն անցկացվել են 2013-ի աշնանը: «Արձագանք-2013» մարզումների ընթացքում, մարզումների մտահղացման շրջանակներում խաղարկվել է ռազմաքաղաքական որոշումների ընդունման գործընթացը իրավիճակի սրման պայմաններում: Ճշգրտվել են պետական կառավարման համակարգը ագրեսիայի հետմղման պատրաստականության փոխադրելու ղեկավար նորմատիվ ակտերը: Խաղարկվել է նաև հակառակորդի ագրեսիայի հետմղման և հակահարձակման գործողությունների սցենարը իրավիճակի սրման սկզբնական շրջանում:

Զորավարժության կրակային փուլին մասնակցել է ՀՀ կառավարությունը: Զորավարժությանը հետևել նաև Ռազմինֆոյի թղթակից Հասմիկ Մելիքսեթյանը՝ ներկայացնելով զորավարժության կրակային փուլի ընթացքն ու արդյունքները:

Տանկերը գրոհով առաջ են շարժվում. «Արձագանք-2013»

Տանկերը գրոհով առաջ են շարժվում. «Արձագանք-2013»

2 responses to “«Շանթ-2015» զորավարժությունը ղեկավարելու է ՀՀ նախագահը

  1. Pingback: Ռազմաշաբաթ. Հայաստան. 9-15 օգոստոսի, 2015 | Ռազմ.info

  2. Pingback: Խորհրդակցություն ՀՀ ՊՆ-ում՝ «Շանթ-2015» ռազմավարական զորավարժությանն ընդառաջ | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *