Հայ-ադրբեջանական սահմանի՝ ադրբեջանական Թովուզի շրջանի Ալիբեյլի գյուղի հատվածում տեղակայված դիրքում զոհվել է հակառակորդի բանակի սպան՝ ավագ լեյտենանտ Ջաֆար Իբրահիմօղլու Ջաֆարովը, որի մահվան մեջ Ադրբեջանի ՊՆ մամլո ծառայության ղեկավարի տեղակալը մեղադրում է հայկական կողմին՝ ասելով, թե իբր հրադադարի ռեժիմը խախտել է հայկական կողմը և կրակ բացել ադրբեջանական դիրքերի վրա:
Սակայն, ինչպես Razm.Info-յի հետ զրույցում տեղեկացրեց ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը, հայկական կողմը հրադադարի ռեժիմը չի խախտել:
Չի բացառվում, որ սպան կարող է մահացած լինել ներքին կոնֆլիկտի կամ այլ պատճառով:
Հիշեցնենք, որ այսօր ադրբեջանական զորամասերից մեկում տեղի է ունեցել նաև ինքնասպանության դեպք. կախվել է 18-ամյա շարքային Էլֆակտ Ալիևը: