Ադրբեջանական զորամասում հրդեհ է բռնկվել

13:40 Համատեղ հայտարարությամբ հանդես են եկել Ադրբեջանի Սահմանապահ ծառայությունը և ԱԻՆ-ը: Նշվում է, որ հրդեհը բռնկվել է այսօր առավոտյան, Բաքվի Սանգաչալ գյուղում տեղակայված N զորամասի զինապահեստում:
Դեպքի վայր են ժամանել փոխվարչապետ Յաղուբ Էյուբովը, ԱԻ նախարար Քյամալեդդին Հեյդարովը, Սահմանապահ ծառայության պետ Էլչին Ղուլիևը և զինդատախազ Հանլար Վելիևը:
Ձեռնարկված միջոցների շնորհիվ հրդեհի ժամեր անց լիովին մարվել է: Կատարվում է հետաքննություն:

13:10 Այսօր առավոտյան Ադրբեջանի Սահմանապահ ծառայության զորամասերից մեկում (Գարադաղի շրջան, գյուղ Գոբուստան) հրդեհ է բռնկվել զինամթերքի պահեստում,- հաղորդում է ադրբեջանական «Տրենդ» գործակալությունը՝ հղում անելով Ադրբեջանի իրավապահ մարմիններին:
Դեպքի վայր են ժամանել ԱԻՆ հրշեջ անվտանգության մեծ քանակությամբ հրդեհաշեջ հաշվարկներ և տեխնիկա, երկինք են բարձրացվել հրդեհաշեջ ուղղաթիռներ:
Հրդեհի մարման աշխատանքները շարունակվում են, տուժած զինծառայողներ չկան: ԱԻՆ 3 աշխատակիցներ են տուժել, որոնցից 2-ը հրդեհի մարման ժամանակ ստացել են տրավմա, 1-ը՝ թունավորվել ծխից:

Ինչպես հաղորդում է Panorama.am կայքը, հղում անելով ադրբեջանական իրավապահ մարմիններին, հիվանդանոցում այժմ գտնվում է 2 հոգի՝ 1973թ. Վալիդ Էֆենդիևը և 1987թ. ծնված Ռաուֆ Հուսեյնովը, որոնցից մեկը վիրահատարանում է, մյուսի ծնոտն է կոտրված:

Հաղորդագրության մեջ նշվում է, որ Ադրբեջանի ԶՈւ-ում հրդեհն առաջին անգամ չէր այս տարվա ընթացքում: Այսպես, 2012թ. մարտի 11-ին հրդեհ էր բռնկվել Ադրբեջանի ՊՆ՝ Սումգայիթի զորամասում:
Հիշեցվում է, որ Ադրբեջանի ՊՆ-ն հայտնել է այս տարվա ընթացքում արդեն 50 զոհի մահվան մասին, որոնցից 3-ը եղել են Սահմանապահ զորքերի զինծառայողներ:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *