Ադրբեջանում պայմանագրային զինծառայողը խեղդվել է ջրանցքում

Ադրբեջանի զինված ուժերում հուլիսի 30-ին գրանցվել է հերթական կորուստը. զինված ուժերի պայմանագրային զինծառայող, 1989-ին ծնված Հասանով Էլվին Էլչին օղլուն (Həsənov Elvin Elçin oğlu) ջրահեղձ է եղել Մինգեչաուր քաղաքի «Ղարաբաղ» ջրանցքում։

Նշենք, որ Հասանովի մահվան մասին հուլիսի 31-ին Ադրբեջանի արտակարգ իրավիճակների նախարարությունը հայտնել էր, սակայն, միայն հիմա է հայտնի դառնում, որ նա պայմանագրային զինծառայող էր։

Նշենք, որ 2015-ի հուլիսին սա Ադրբեջանի զինված ուժերում մահվան ելքով 7-րդ միջադեպն է, որի մասին հայտնի է դարձել։

One response to “Ադրբեջանում պայմանագրային զինծառայողը խեղդվել է ջրանցքում

  1. Pingback: Ռազմաշաբաթ. Ադրբեջան. 2-8 օգոստոսի, 2015 | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *