Մարտական և ոչ մարտական կորուստներ ադրբեջանական բանակում • Ռազմինֆոն ամփոփել է ադրբեջանական բանակի հուլիսի կորուստները • Ադրբեջանի Կասպից ծովում մասնակցելու է միջազգային զորավարժությունների • Ադրբեջանը ձախողվել է Ռուսաստանում անցկացվող «Կասպյան գավաթ» մրցույթում • Վրաստանը մարտական ինքնաթիռներ և դրանց վերանորոգման տեխնոլոգիաներ է վաճառել Ադրբեջանին․ հետաքննություն
• Հուլիսի 31-ին իր ծառայողական պարտականությունները կատարելիս զոհվել է Ադրբեջանի սահմանապահ պետական ծառայության ժամկետային զինծառայող Նուրիև Թուրալ Նիզամի օղլուն։
• Օգոստոսի լույս 1-ի գիշերը հայ-ադրբեջանական շփման գծի Ֆիզուլու հատվածում հայկական գնդակից սպանվել է Ադրբեջանի ԶՈւ ժամկետային զինծառայող Իսմայիլով Սարխանը։
• Հուլիսի 30-ին Մինգեչաուր քաղաքի «Ղարաբաղ» ջրանցքում ջրահեղձ է եղել Ադրբեջանի զինված ուժերի պայմանագրային զինծառայող Հասանով Էլվին Էլչին օղլուն։
• 2015-ի հուլիսին Ադրբեջանի պաշտպանական և անվտանգության համակարգերում Ռազմինֆոն արձանագրել է մահվան 7 և վիրավորման 8 դեպք։ Մահացածներից 6-ը զինված ուժերի զինծառայողներ էին, 1-ը՝ սահմանապահ պետական ծառայության: Մահվան միջադեպերից 2-ը դժբախտ պատահարի հետևանք են, 1-ը հիվանդության, 1-ը սպանության, 1-ը դժբախտ պատահարի, 1-ը եղել է մարտական կորուստ, իսկ վերջինի մահվան ստույգ պատճառը դեռ հայտնի չէ:
• Մինչ այս տարվա վերջ Կասպից ծովում անցկացվելու է առնվազն 2 միջազգային զորավարժություն, որոնց մասնակցելու են նաև Ադրբեջանի ՌԾՈւ ներկայացուցիչները։
• ՌԴ-ում անցկացվող «Կասպյան գավաթ» միջազգային մրցույթին Ադրբեջանի ՌԾՈւ ներկայացուցիչները օգոստոսի 5-ին չեն կարողացել դուրս գալ ելույթի, քանի որ ի հայտ են եկել տեխնիկական խնդիրներ նավի և դրա սպառազինության հետ։ Օգոստոսի 7-ին էլ մրցույթի երկրորդ փուլում էլ Ռուսաստանի, Ղազախստանի և Ադրբեջանի նավերը պետք է մրցեին մի շարք պարամետրերում, այդ թվում՝ դիպուկության հարցում՝ խոցելով ծովային և օդային թիրախներ։ «Ծովային ականի» խոցման ժամանակ ղազախ ռազմածովայինները թիրախը խոցել են 4 անգամ, ռուսաստանցի մասնակիցները՝ 3, իսկ ահա Ադրբեջանի հավաքականն այդպես էլ չի կարողացել արձանագրել խոցում։
• Լրագրողական հետաքննությունը պարզել է, որ Վրաստանն Ադրբեջանին 15 Սու-25 գրոհիչ և դրանց վերանորոգման տեխնոլոգիաներ է վաճառել։ Առավել մանրամասն կարդացեք Վրաստանի ռազմաշաբաթում կամ բուն նյութում։
Ռազմաշաբաթը նաև՝
Pingback: Ռազմաշաբաթ. Վրաստան. 2-8 օգոստոսի, 2015 | Ռազմ.info
Pingback: Ռազմաշաբաթ․ Հայաստան․ 2-8 օգոստոսի, 2015 | Ռազմ.info