Ռուսաստանի զինված ուժերի հարավային ռազմական շրջանի Դաղստանում տեղակայված մոտոհրաձգային բրիգադի տանկիստները դաշտային վարժանքներ են իրականացնում Տ-90Ա տանկերով։Այս մասին այսօր՝ օգոստոսի 5-ին, հայտնում է ռուսաստանյան « ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալությունը՝ հղում անելով հարավային ռազմական շրջանի մամուլի ծառայությանը։
Նշվում է, որ «Դալնիյ» (Дальний) զորավարժարանում վարժանքներին մասնակցելու է ավելի քան 100 տանկիստ։ Վարժանքների ընթացքում զինծառայողներին սովորեցնելու են դարանակալել, մանևրել: Տ-90Ա տանկի յուրաքանչյուր անձնակազմ 130 ժամ ծախսելու է տեխնիկան վարելու և 110 ժամ էլ կրակային պատրաստության վրա։
Հայտնի է նաև, որ օգտագործվելու են հատուկ վարժասարքեր, ինչպես նաև ծրագրեր, որոնք ապահովելու են եղանակային տարբեր պայմաններ։
Եռօրյա զորավարժությունն ավարտվելու է մոտոհրաձիգների և հրետանավորների հետ համատեղ մարտավարական վարժանքով։
Հիշեցնենք, որ հարավային ռազմական շրջանում մեկնարկել են ի քանի զորավարժություններ։ Հայաստանում տեղակայված 102-րդ ռազմաբազայում, ինչպես նաև յուսիսային Օսիայի, Կարաչայ-Չերքեզիայի, Ստավրոպոլի երկրամասի և Վոլգոգրադի 5 զորավարժարաններում վարժանքներ են անցկացնում հետախույզները։
Եվս մեկ զորավարժություն է անցկացվում 102-րդ ռազմաբազայում, այս անգամ Ռադիացիոն, քիմիական և կենսաբանական պաշտպանության ստորաբաժանման ներգրավվածությամբ։