Օգոստոսի 5-ին Սառնակունք-Անգեղակոթ ավտոճանապարհին ավտովթար է եղել, որի հետևանքով տարբեր աստիճանի վնասվածքներ են ստացել 2 հոգի։ Ուղևորներից 1984թ ծնված Արսեն Հունանյանը գիտակցության չգալով Սիսիանի հիվանդանոցում մահացել է։ Այս մասին այսօր՝ օգոստոսի 5-ին, հայտնում է հայաստանյան News.am լրատվական կայքը։
Ըստ կայքի՝ մահացածը Շիրակի մարզի Մարալիկ քաղաքից է, ծառայում է պաշտպանության նախարարությունում։ Նշվում է նաև, որ մյուս ուղևորը՝ Վահագն Խաչատրյանը (ծնվ. 1980), առաջին բուժօգնություն է ստացել Սիսիանի բժշկական կենտրոնում, ապա տեղափոխվել Սիսիանի հոսպիտալ։ Լրատվամիջոցի տվյալներով վերջինս ևս զինվորական է։
Հավելենք, որ օգոստոսի 5-ին Հայաստանի տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունն ահազանգ է ստացել, որ Սառնակունք-Անգեղակոթ ավտոճանապարհին բախվել են «ԴԱՖ» մակնիշի բեռնատարը և «Օպել վեկտրա» մակնիշի ավտոմեքենաները: Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել և գազազրկել են ավտոմեքենաները:
Լրացում. Օգոստոսի 5-ին ՀՀ Քննչական կոմիտեն հաղորդագրություն է տարածել դեպքի վերաբերյալ՝ նշելով, որ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով (Ճանապարհային երթևեկության և տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ):
Քննչական կոմիտեն նաև հայտնում է, որ մահացածը պաշտպանության նախարարության զորամասերից մեկի հրետանու շտաբի պետն էր։
Pingback: Ռազմաշաբաթ․ Հայաստան․ 2-8 օգոստոսի, 2015 | Ռազմ.info
Pingback: Հայկական զինուժի կորուստները 2015-ի օգոստոսին. Ռազմինֆո | Ռազմ.info