Ռուսաստանի զինված ուժերի հարավային ռազմական շրջանի Հայաստանում տեղակայված 102-րդ ռազմաբազայի հետախույզները զորավարժություն են անցկացնում։ Այս մասին այսօր՝ օգոստոսի 4-ին, հայտնում է ռուսաստանյան «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալությունը՝ հղում անելով հարավային ռազմական շրջանի մամուլի ծառայությանը։
Ըստ լրատվական գործակալության՝ հարավային ռազմական շրջանի զինծառայողները նմանատիպ զորավարժություն են անցկացնում նաև Հյուսիսային Օսիայի, Կարաչայ-Չերքեզիայի, Ստավրոպոլի երկրամասի և Վոլգոգրադի 5 զորավարժարաններում։ Վարժանքներին ներգրավված են ավելի քան 1300 զինծառայող, 300 միավոր հատուկ տեխնիկա։
Նշվում է նաև, որ զորավարժություններն անցկացվում են մարտականին մոտեցված պայմաններում։
Հավելենք նաև, որ Հայաստանում ռուսաստանյան ռազմաբազայի զիծառայողները ներգրավված են նաև մեկ այլ զորավարժության։ Ռադիացիոն, քիմիական և կենսաբանական պաշտպանության ստորաբաժանման շուրջ 150 զինծառայող մեկ ամսվա ընթացքում վարժանքներ է իրականացնելու։
Զինծառայողները մեկ ամսվա ընթացքում աշխատելու են վերոնշյալ ստորաբաժանման հաստիքային զինատեսակներով, սովորելու են դրանց ճիշտ կիրառման ձևերը։
Pingback: ՌԴ ԶՈւ-ն Ս-300 համակարգերով խաշոր զորավարժություն կանցկացնի Աստրախանում | Ռազմ.info
Pingback: ՌԴ ԶՈւ հարավային ռազմական շրջանի տանկիստները վարժանքներ են անում Տ-90Ա տանկերով | Ռազմ.info
Pingback: ՌԴ ԶՈւ հարավային ռազմական շրջանի տանկիստները վարժանքներ են անում Տ-90Ա տանկերով | Ռազմ.info
Pingback: Ռազմաշաբաթ․ Հայաստան․ 2-8 օգոստոսի, 2015 | Ռազմ.info