Տանկային բիաթլոն. Երկրորդ թիմերի պայքարում նույնպես Հայաստանի թիմը 3-րդ տեղում է

Ռուսաստանում անցկացվող Տանկային բիաթլոնի անհատական մրցույթի երկրորդ շրջափուլում՝ մասնակից երկրների երկրորդ անձնակազմերի պայքարում Հայաստանի անձնակազմը երրորդ տեղն է զբաղեցրել, նույն տեղը, որ առաջին թիմերի պայքարում նախօրեին զբաղեցրել էր հայկական առաջին թիմը:

Տանկային բիաթլոնի C խմբի մրցմանը Հնդկաստանի և Չինաստանի տանկիստներին հաղթելուց հետո հայ տանկիստները ծածանում են հայկական եռագույնը

Տանկային բիաթլոնի C խմբի մրցմանը Հնդկաստանի և Չինաստանի տանկիստներին հաղթելուց հետո հայ տանկիստները ծածանում են հայկական եռագույնը

Օգոստոսի 4-ին Հայաստանի երկրորդ թիմի տանկիստները մրցել են երրորդ խմբում ընդգրկված երկրների՝ Հնդկաստանի և Չինաստանի թիմերի հետ: Երրորդ՝ C խումբը սպորտային լեզվով իրավամբ կարելի է անվանել «մահվան խումբ», որովհետև այս թիմերի պայքարը շատ թեժ է ընթանում, և երկրների երկրորդ անձնակազմերի գրանցած արդյունքների տարբերություններն ընդամենը տասնյակ վայրկյաններ են եղել: 29 րոպե 4 վայրկյան արդյունքով Հայաստանն իր խմբում գրավել է առաջին տեղը, 10 վայրկյան ուշացումով և 29 րոպե արդյունքով երկրորդ տեղում է հայտնվել Հնդկաստանը, իսկ նրանից 12 վայրկյան ավելի ուշ վերջնագծին են հասել Չինաստանի տանկիստները՝ արձանագրելով 29 րոպե 26 վայրկյան արդյունք և խմբում գրավելով երրորդ տեղը:

Բոլոր 13 երկրների երկրորդ թիմերի հաշվարկով՝ Հայաստանը զիջել է Ռուսաստանի (26ր 32վ) և Սերբիայի (28ր 52վ) երկրորդ թիմերին: Երկրորդ թիմերի մրցույթից հետո մրցաշարային աղյուսակը դասավորվել է հետևյալ հերթականությամբ.

1. Ռուսաստան 26ր 32վ
2. Սերբիա 28ր 52վ
3. Հայաստան 29ր 04վ
4. Հնդկաստան 29ր 14վ
5. Չինաստան 29ր 26վ
6. Ղազախստան 30ր 25վ
7. Ղրղզստան 32ր 48վ
8. Մոնղոլիա 33ր 16վ
9. Քուվեյթ 34ր 21վ
10. Տաջիկստան 36ր 34վ
11. Անգոլա 37ր 52վ
12. Վենեսուելա 38ր 57վ
13. Նիկարագուա 44ր 04վ

Հայկական թիմի կազմում եղել են լեյտենանտ Նարեկ Դանիելյանը (հրամանատար), շարքային Էդգար Մնացականյանը (նշանառու օպերատոր) և շարքային Սևակ Նիկողոսյանը (մեխանիկ-վարորդ):

Օգոստոսի 4-ի մրցումներից հետո արդեն հայտնի են 13 երկրների առաջին և երկրորդ տանկային անձնակազմերի արդյունքները, և այս 26 անձնակազմերի ընդհանուր պայքարում Հայաստանի առաջին և երկրորդ անձնակազմերը զբաղեցրել են համապատասխանաբար 8-րդ և 5-րդ տեղերը: Իսկ 26 թիմերի ընդհանուր մրցաշարային աղյուսակն ունի այս տեսքը.

1. Ռուսաստան (2) 26ր 32վ
2. Ղազախստան (1) 27ր 19վ
3. Ռուսաստան (1) 28ր 31վ
4. Սերբիա (2) 28ր 52վ
5. Հայաստան (2) 29ր 04վ
6. Հնդկաստան (2) 29ր 14վ
7. Չինաստան (2) 29ր 26վ
8. Հայաստան (1) 29ր 47վ
9. Ղազախստան (2) 30ր 25վ
10. Չինաստան (1) 30ր 31վ
11. Հնդկաստան (1) 31ր 07վ
12. Ղրղզստան (2) 32ր 48վ
13. Մոնղոլիա (2) 33ր 16վ
14. Քուվեյթ (2) 34ր 21վ
15. Սերբիա (1) 34ր 41վ
16. Ղրղզստան (1) 35ր 19վ
17. Տաջիկստան (2) 36ր 34վ
18. Անգոլա (2) 37ր 52վ
19. Վենեսուելա (2) 38ր 57վ
20. Քուվեյթ (1) 40ր 03վ
21. Տաջիկստան (1) 42ր 59վ
22. Նիկարագուա (2) 44ր 04վ
23. Նիկարագուա (1) 48ր 56վ
24. Վենեսուելա (1) 52ր 45վ
25. Մոնղոլիա (1) 60ր 49վ
26. Անգոլա (1) 62ր 19վ

Ավելացնենք, որ Տանկային բիաթլոնն այս տարի ընդգրկված է առաջին անգամ անցկացվող «Միջազգային բանակային խաղեր» մրցաշարի մեջ: Բիաթլոնին մասնակցում է 13 երկիր, որոնց թվում և Հայաստանը:

Տանկային բիաթլոնի մասին ավելի մանրամասն կարող եք կարդալ «Այն ամենը, ինչ պետք է իմանալ տանկային բիաթլոնի մասին» հոդվածում:

One response to “Տանկային բիաթլոն. Երկրորդ թիմերի պայքարում նույնպես Հայաստանի թիմը 3-րդ տեղում է

  1. Pingback: Ռազմաշաբաթ․ Հայաստան․ 2-8 օգոստոսի, 2015 | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *