Հուլիսի 31-ին իր ծառայողական պարտականությունները կատարելիս զոհվել է Ադրբեջանի սահմանապահ պետական ծառայության ժամկետային զինծառայող Նուրիև Թուրալ Նիզամի օղլուն (Nuriyev Tural Nizami oğlu)։ Այս մասին հայտնում է ադրբեջանական 7news.az լրատվակայքը։
Աղբյուրը նշում է, որ զոհված զինծառայողը զորակոչվել էր Ջալիլաբադի շրջանից և արդեն 7 ամիս է ինչ ծառայում էր Նախիջևանում տեղակայված սահմանապահ զորամասերից մեկում։ Նշվում է նաև, որ Նուրիևի թաղմանը ներկա են եղել սահմանապահ պետծառայության բարձրաստիճան զինորականները։
Այլ մանրամասներ՝ ներառյալ զինծառայողի մահվան ստույգ հանգամանքները, դեռևս հայտնի չեն։ Հավելենք, որ 2015-ի հուլիսին սա Ադրբեջանի զինված ուժերում և պաշտպանական համակարգի այլ կառույցներում մահվան ելքով 6-րդ միջադեպն է, որի մասին հայտնի է դառնում։
Pingback: [Լրացված] Ադրբեջանական զինուժի կորուստները 2015-ի հուլիսին. Ռազմինֆո | Ռազմ.info
Pingback: Ռազմաշաբաթ. Ադրբեջան. 2-8 օգոստոսի, 2015 | Ռազմ.info