Ռազմաշաբաթ․ Հայաստան․ 2-8 օգոստոսի, 2015

Ավտովթարի պատճառով ՀՀ ԶՈւ մեկ զինծառայող մահացել է, ևս մեկը՝ վիրավորվել • Տավուշի դիրքերում վիրավորվել է ՀՀ ԶՈւ զինծառայող • Ռազմինֆոն ամփոփել է ՀՀ ԶՈւ հուլիսի կորուստները • Հայաստանը դուրս է եկել Տանկային բիաթլոնի կիսաեզրափակիչ • Նորընծա սպաները համալրել են ՀՀ ԶՈւ շարքերը • ՊԲ կենտրոնական զորամասերում անցկացվել է սպայական հավաք-դասընթաց • ՊԲ հերքել է Ադրբեջանի կողմից հայկական ԱԹՍ-ների խոցման մասին լուրը • Քննարկվել է սեպտեմբերին անցկացվելիք ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժության նախապատրաստումը • ՀՀ ՊՆ-ում ՌԴ ԶՈւ պատվիրակության հետ քննարկվել է ՀՀ պաշտպանության ռազմավարական վերանայումը • Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն այցելել է Տավուշ • 102-րդ ռազմաբազան զորավարժություններ է անցկացրել • ՀՀ-ում ՌԴ ռազմաբազան համալրել են սպաներ

Տանկային բիաթլոնի C խմբի մրցմանը Հնդկաստանի և Չինաստանի տանկիստներին հաղթելուց հետո հայ տանկիստները ծածանում են հայկական եռագույնը

Տանկային բիաթլոնի C խմբի մրցմանը Հնդկաստանի և Չինաստանի տանկիստներին հաղթելուց հետո հայ տանկիստները ծածանում են հայկական եռագույնը

• Օգոստոսի 5-ին Սյունիքում ավտովթարի հետևանքով մահացել է ՀՀ ԶՈւ զինծառայող Արսեն Հունանյանը, ևս մեկ զինծառայող՝ Վահագն Խաչատրյանը, տեղափոխվել է Սիսիանի հոսպիտալ։

• Օգոստոսի 4-ին Տավուշի Բարեկամավան գյուղի մոտ տեղակայված դիրքերից մեկում հրազենային վիրավորում է ստացել ՀՀ ԶՈւ զինծառայող Սամվել Խարազյանը, զինծառայողի վիճակը կայուն է, նրա կյանքին վտանգ չի սպառնում:

• 2015-ի հուլիսի 1-ից 31-ը հայկական զինված ուժերում հայտարարվել է  2 զոհի և 4 վիրավորի մասին։ Հուլիսի երկու կորուստները ավտովթարի հետևանք են։

• Տանկային բիաթլոնի անհատական մրցույթում Հայաստանը գրավել է 5-րդ տեղը և դուրս է եկել կիսաեզրափակիչ, որտեղ մրցելու է առաջին տեղերը գրաված ևս 7 երկրների հետ: Հայաստանի առաջին անձնակազմն իր խմբում զբաղեցրել է երրորդ տեղը, երկրորդը՝ նույնպես երրորդ տեղը, երրորդ թիմը՝ վեցերորդ տեղը: 13 երկրների 39 անձնակազմերի ընդհանուր պայքարում Հայաստանի անձնակազմերը գրավել են 8-րդ, 12-րդ և 17-րդ տեղերը։

• Օգոստոսի 2-ին  ՀՀ ՊՆ և արտերկրի ՌՈւՀ-երի շրջանավարտների երդման, սպայական կոչումների շնորհման արարողությունն է եղել։ Նորընծա սպաները համալրել են ՀՀ զինված ուժերի շարքերը։

ՀՀ ԶՈւ սպաները

ՀՀ ԶՈւ սպաները

• Հուլիսի 27-ից 31-ը ՊԲ կենտրոնական ենթակայության զորամասերի գումարտակների և դիվիզիոնների հրամանատարների և նրանց տեղակալների համար անցկացվել է հրամանատարական հավաք-դասընթաց, որի ընթացքում շեշտը դրվել է գիշերային պայմաններում հրամանատարների՝ իրենց ստորաբաժանումների ղեկավարման գործնական պարապմունքների վրա։

• Օգոստոսի 6-ին Ադրբեջանի ՊՆ-ն հայտարարություն է տարածել, թե Աղդամում (Արցախի Ակնան է) իրենք խոցել են հայկական զինված ուժերի երկու միավոր «Կռունկ-25» անօդաչու թռչող սարքեր։ Նույն օրը ՊԲ մամուլի ծառայությունը հերքել է այս տեղեկությունը։

• Օգոստոսի 6-ին ՀՀ ՊՆ-ում քննարկվել է սեպտեմբերին Հայաստանում կայանալիք «Շանթ-2015» ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժությունների նախապատրաստումը:

• Հուլիսի 28-ից 30-ը ՌԴ ԶՈՒ ԳՇ պատվիրակությունը ՀՀ ՊՆ հետ Հայաստանում քննարկել է ՀՀ ԶՈւ զորային կառույցի փոփոխությունների տարբերակները և պլանավորման ղեկավար փաստաթղթերի մեջ դրանց կիրառումը:

• Օգոստոսի 8-ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը մեկնել է Տավուշի մարզ, այցելել առաջնագիծ, ծանոթացել դիրքերի բարելավման աշխատանքներին, ինժեներական հագեցվածությանը, հրամանատարության հետ քննարկել մարտական պատրաստության և այլ հարցեր:

• Հայաստանում անցկացվել են ՌԴ ԶՈւ 102-րդ ռազմաբազայի հետախույզների, ինչպես նաև ռադիացիոն, քիմիական և կենսաբանական պաշտպանության ստորաբաժանումների զորավարժություններ։

• Հայաստանում ռուսաստանյան ռազմաբազայի համալրման համար Գյումրի են ժամանել Ռուսաստանի ռազմական  բուհերի, ակադեմիաների շրջանավարտները։ Սեպտեմբերին նրանց համար կանցկացվեն հրամանատարական հավաքներ։

Ռազմաշաբաթը նաև՝

Ադրբեջանում

Վրաստանում

Թուրքիայում

One response to “Ռազմաշաբաթ․ Հայաստան․ 2-8 օգոստոսի, 2015

  1. Pingback: Ռազմաշաբաթ. Ադրբեջան. 2-8 օգոստոսի, 2015 | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *