Տանկային բիաթլոն. Առաջին թիմերի պայքարում Հայաստանի թիմը 3-րդ տեղում է

Օգոստոսի 1-ին Մոսկվայի «Ալաբինո» զորավարժարանում մեկնարկած Տանկային բիաթլոնի առաջին անհատական մրցույթում Հայաստանի առաջին թիմը մյուս երկրների առաջին թիմերի հետ պայքարում զբաղեցրել է 3-րդ տեղը:

Տանկային բիաթլոն 2015 մրցույթին մասնակցող ՀՀ ԶՈւ 1-ին տանկային անձնակազմի տանկը մրցման ժամանակ

Տանկային բիաթլոն 2015 մրցույթին մասնակցող ՀՀ ԶՈւ 1-ին տանկային անձնակազմի տանկը մրցման ժամանակ

Օգոստոսի 3-ին Հայաստանի առաջին թիմի տանկիստները մրցել են երրորդ խմբում ընդգրկված երկրների՝ Հնդկաստանի և Չինաստանի թիմերի հետ և եռյակում զբաղեցրել են 1-ին տեղը՝ 29 րոպե 47 վայրկյան արդյունքով:

Իսկ բոլոր 13 երկրների առաջին թիմերի հաշվարկով՝ Հայաստանը զիջել է Ղազախստանի (27ր 19վ) և Ռուսաստանի (28ր 31վ) առաջին թիմերին:

Առաջին թիմերի մրցույթից հետո մրցաշարային աղյուսակը դասավորվել է հետևյալ հերթականությամբ.

Ղազախստան 27ր 19վ
Ռուսաստան 28ր 31վ
Հայաստան 29ր 47վ
Չինաստան 30ր 31վ
Հնդկաստան 31ր 07վ
Սերբիա 34ր 41վ
Ղրղզստան 35ր 19վ
Քուվեյթ 40ր 03վ
Տաջիկստան 42ր 59վ
Նիկարագուա 48ր 56վ
Վենեսուելա 52ր 45վ
Մոնղոլիա 60ր 49վ
Անգոլա 62ր 19վ

Հայկական թիմի կազմում եղել են ավագ լեյտենանտ Աշոտ Մալխասյանը (հրամանատար), շարքային Վահե Քոչարյանը (նշանառու օպերատոր) և շարքային Գևորգ Շմավոնյանը (մեխանիկ-վարորդ):

Օգոստոսի 3-ին մրցել են նաև Սերբիայի, Նիկարագուայի, Վենեսուելայի և Տաջիկստանի երկրորդ թիմերը: Մասնավորապես Սերբիայի երկրորդ թիմը շրջանը հաղթահարել է 28 րոպե 52 վայրկյանում, ինչով առաջ է անցել հայկական առաջին թիմից:

Հնդկաստանի, Չինաստանի և Հայաստանի առաջին տանկային թիմերը մրցում են նույն մրցաշարային եռյակում՝ C խմբում

Հնդկաստանի, Չինաստանի և Հայաստանի առաջին տանկային թիմերը մրցում են նույն մրցաշարային եռյակում՝ C խմբում

Հայաստանի և մյուս երկրների 2-րդ և 3-րդ թիմերի մրցումներն անցկացվելու են օգոստոսի 4-ից 6-ը, ինչից հետո՝ օգոստոսի 13-ին կանցկացվեն էստաֆետային (փոխանցումավազք) մրցումները, որոնց ներգրավված կլինեն երկրների 3-ական թիմեր: Մրցույթի արդյունքում կընտրվեն եզրափակիչ անցած թիմերը, իսկ եզրափակիչն էլ կանցկացվի օգոստոսի 15-ին:

Ավելացնենք, որ Տանկային բիաթլոնն այս տարի ընդգրկված է առաջին անգամ անցկացվող «Միջազգային բանակային խաղեր» մրցաշարի մեջ: Բիաթլոնին մասնակցում է 13 երկիր, որոնց թվում և Հայաստանը:

Տանկային բիաթլոնի մասին ավելի մանրամասն կարող եք կարդալ «Այն ամենը, ինչ պետք է իմանալ տանկային բիաթլոնի մասին» հոդվածում:

2 responses to “Տանկային բիաթլոն. Առաջին թիմերի պայքարում Հայաստանի թիմը 3-րդ տեղում է

  1. Pingback: Տանկային բիաթլոն. Երկրորդ թիմերի պայքարում նույնպես Հայաստանի թիմը 3-րդ տեղում է | Ռազմ.info

  2. Pingback: Ռազմաշաբաթ․ Հայաստան․ 2-8 օգոստոսի, 2015 | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *