Վրաստանի պաշտպանության նախարարն ընդունել է Airbus Defence & Space ընկերության պատվիրակությանը

Հուլիսի 20-ին Վրաստանի պաշտպանության նախարար Թինաթին Խիդաշելին ընդունել է եվրոպական Airbus կոնցերնի դուստր ընկերության՝ Airbus Defence & Space-ի պատվիրակությանը։Հանդիպմանը ներկա են եղել նաև Վրաստանի ԶՈւ ԳՇ պետ, գեներալ-մայոր Վախթանգ Կապանաձեն, պաշտպանության նախարարի տեղակալ Դավիթ Էմբրալիձեն և ավիացիայի և ՀՕՊ հրամանատար, գնդապետ Դավիդ Աբրամաշվիլին։ Այս մասին հայտնում է Վրաստանի պաշտպանության նախարարության կայքը։

Վրաստանի պաշտպանական գերատեսչության ներկայացուցիչները եվրոպական Airbus Defence & Space ընկերության պատվիրակության հետ

Վրաստանի պաշտպանական գերատեսչության ներկայացուցիչները եվրոպական Airbus Defence & Space ընկերության պատվիրակության հետ

Ըստ հաղորդագրության՝ հանդիպման ժամանակ հյուրերը ներկայացրել են Airbus Defence & Space ընկերության գործունեությունն ու հնարավորությունները։

Նշենք, որ այս ընկերությունը մասնագիտացված է տիեզերական համակարգերի, ռազմական ինքնաթիռների, ԱԹՍ-ների և էլեկտրոնիկայի արտադրության մեջ։

Հանդիպումից հետո ԶՈւ ԳՇ պետն տեղեկացրել է, որ ընկերության ներկայացուցիչներն այցելել են նաև մյուս գերատեսչություններ, թե որոնք՝ Կապանաձեն չի հստակեցրել։

Հիշեցնենք, որ hուլիսի 10-ին Փարիզում Վրաստանի պաշտպանության նախարար Թինաթին Խիդաշելին հրթիռներ արտադրող եվրոպական MBDA ընկերության հետ կնքել է պայմանագիր, որի մանրամասները դեռևս չեն բացահայտվում։ MBDA-ն իտալական Alenia Marconi Systems, եվրոպական Airbus և բրիտանական BAE Systems ընկերությունների համատեղ ձեռնարկություն է, որն արտադրում է հրթիռային սպառազինություն՝ ՀՕՊ-ից մինչև հակատանկային հրթիռային համակարգեր:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *