Սեյրան Օհանյանն այցելել է հարավարևմտյան սահմանագոտու զորամասեր

Հուլիսի 21-ին և 22-ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն այցելել է հարավարևմտյան սահմանագոտու զորամասեր: Նախարար Օհանյանը եղել է առաջնագծում, այցելել մարտական տարբեր դիրքեր, տեղում ուսումնասիրել առաջնագծի օպերատիվ իրավիճակը։ Այս մասին այսօր՝ հուլիսի 22-ին, ֆեյսբուքյան իր էջում հայտնել է պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը։

Սեյրան Օհանյան

Սեյրան Օհանյան

Ըստ նշված հաղորդագրության՝ Սեյրան Օհանյանը ծանոթացել է նաև դիրքերում տեղի ունեցող մարտավարական և ծառայողական փոփոխություններին։ Այնուհետև պաշտպանության նախարարն իրեն ուղեկցող բարձրաստիճան հրամանատարների հետ քննարկել է մարտական ծառայության և կազմակերպչական հարցերի լայն շրջանակ, լսել նրանց զեկույցները, տվել համապատասխան հրահանգներ:

One response to “Սեյրան Օհանյանն այցելել է հարավարևմտյան սահմանագոտու զորամասեր

  1. Pingback: Ռազմաշաբաթ. Հայաստան. 19-25 հուլիսի, 2015 | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *