ՆԱՏՕ-ն ևս կմարզի Իրաքի կառավարական ուժերին՝ որպես աջակցություն ԻՊ դեմ պայքարում

ՆԱՏՕ-ն պատրատվում է 2011-ին Իրաքից դուրս գալուց հետո առաջին անգամ այդ երկրում կրկին առաքելություն իրականացնել՝ այս անգամ մարզելով երկրի կառավարական ուժերին՝ «Իլսամական պետություն» ահաբեկչական կազմակերպության դեմ պայքարելու համար։Այս մասին հայտնում է բրիտանական The Telegraph պարբերականը:

Իրաքի կառավարական բանակի զինծառայողները՝ 2010-ին ՆԱՏՕ-ի կազմակերպած մարզումների ժամանակ

Իրաքի կառավարական բանակի զինծառայողները՝ 2010-ին ՆԱՏՕ-ի կազմակերպած մարզումների ժամանակ

Ծրագիրը, որը մեկնարկելու է մյուս ամիս, նախատեսում է մարզել Իրաքյան բանակի ավագ հրամանատարներին, ովքեր կազմակերպում են երկրի ազգային անվտանգությունը:

Նշենք, որ ամերիկյան կողմը հաճախ մեղադրում է իրաքի կառավարական ուժերին չկռվելու և իրենց տրամադրած զինտեխնիկան ահաբեկչիներին թողնելով՝ մարտադաշտից փախչելու համար:

ՆԱՏՕ-ում ԱՄՆ դեսպան Դուգլաս Լյութը հայտարարել է, որ ներկայում Իրաքում մարզումներ անցկացնող կամ ԻՊ դիրքերին օդային հարավածներ հասցնող 62 պետությունների մեծ մասը կամ ՆԱՏՕ-ի անդամ են կամ աջակից: ՆԱՏՕ-ի դիվանագետներն ընդգծում են, որ հուլիսին մեկնարկող առաքելությունն ավելի շատ հիմնվելում է մարզումների, քան ռազմական գործողությունների վրա։ Դեռևս միայն պարզ չէ՝ մարզումներն անցկացվելու են Իրաքում, թե Հորդանանում:

Հիշեցնենք, որ ՆԱՏՕ-ն Իրաքի զորքերը մարզել է 2004-2011 թվականներին և առաքելությունն ավարտվել է, քանի որ ձախողել է  ծրագիրը երկարաձցելու համար Իրաքի կառավարության հետ վարվող բանակցությունները։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *