Հայ-ադրբեջանական սահմանագծի ԵԱՀԿ հերթական դիտարկումը

Հունիսի 28-ին հայ-ադրբեջանական սահմանագոտու հյուսիսարևելյան հատվածում` Տավուշի մարզի Բերքաբեր բնակավայրի մերձակայքում, ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի կողմից անցկացվել է հայ-ադրբեջանական սահմանագծի հերթական դիտարկումը: Այդ մասին հայտնում է ՀՀ ՊՆ հասարակայնության հետ կապերի վարչությունից։

Հայկական կողմից դիտարկմանը մասնակցել են ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպրշիկի դաշտային օգնականներ Խրիստո Խրիստովը և Անտալ Խերդիչը:

Մինչ դիտարկման վայր մեկնելը Տավուշի մարզպետարանում ԵԱՀԿ ներկայացուցիչներին ներկայացվել են հայ-ադրբեջանական պետական սահմանում տիրող իրավիճակը, հունիս ամսին ադրբեջանական զինուժի կողմից հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի վիճակագրությունը, ինչպես նաև ադրբեջանական դիպուկահարների գործողություններին ու սադրանքներին վերաբերող փաստեր: Այնուհետև հայկական կողմի և ԵԱՀԿ-ի ներկայացուցիչները մեկնել են դիտարկման տեղանք և ռադիոկապ հաստատել ադրբեջանական կողմի հետ` միմյանց տալով անվտանգության երաշխիքներ: Դիտարկումն անցկացվել է որոշակի հեռավորության վրա` ռադիոկապի միջոցով: Ադրբեջանական կողմը կրկին հրաժարվել է սահմանը հատելու և անմիջական դիտարկում անցկացնելու հայկական կողմի առաջարկից:

Դիտարկումն անցել է առանց միջադեպերի:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *