Աբխազիայի ռուսական ռազմաբազայում ատեստավորում է անցկացվել

Աբխազիայում տեղակայված  ռուսական ռազմաբազայում ավարտվել է շարքային և սերժանտական կազմի պայմանագրային զինծառայողների ատեստավորումը։  Ատեստավորումն անցել են զինծառայողների մոտ 90%-ը, մնացած 10%-ը ազատվելու է ծառայությունից։

Ատեստավորման ժամանակ զինծառայողները քննություններ են հանձնել տակտիկական, տեխնիկական, ինժեներական, բժշկական պատրաստվածությունից,  ստուգարքներ հանձնել ֆիզիկական և կրակային պատրաստվածությունից և ցուցադրել  ռազմական տեխնիկայից օգտվելու իրենց հմտությունները։ Բացի վերը նշվածներից, զինվորականներն անցել են նաև  հոգեբանական  կայունության թեստավորում։

Աղբյուրը։

Ատեստավորմանը մանսնակցել են մոտ 300 պայմանագրային զինծառայող։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *