Ռազմարդյունաբերական ոլորտում հայ-իտալական համատեղ ծրագրերի շուրջ պայմանավորվածություն է ձեռք բերվել

Իտալիա այցելության շրջանակում ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն ապրիլի 10-ին եղել է ռազմարդյունաբերական համալիրի մի շարք ձեռնարկություններում, հանդիպել դրանց ղեկավարության հետ: Այս մասին այսօր՝ ապրիլի 13-ին, հայտնում է ՊՆ տեղեկատվության վարչությունը։

ՀՀ պաշտպանության նախարարին ներկայացնում են Իտալիայի ռազմարդյունաբերության արտադրանքը

ՀՀ պաշտպանության նախարարին ներկայացնում են Իտալիայի ռազմարդյունաբերության արտադրանքը

Այցելությունների ընթացքում պաշտպանության նախարարին են ներկայացվել տվյալ ձեռնարկությունների արտադրական և տեխնոլոգիական հնարավորությունները: Հաշվի առնելով ռազմական արդյունաբերության ոլորտում համագործակցության զարգացման հեռանկարներն ու փոխադարձ շահագրգռվածությունը, պայմանավորվածություններ են ձեռք բերվել մի շարք համատեղ ծրագրեր իրականացնելու շուրջ:

Կողմերը պայմանավորվել են նաև մասնագիտական խմբերի փոխանակման վերաբերյալ, որոնք կուսումնասիրեն ու կմշակեն ծրագրային առաջարկներ սպառազինության և ռազմական տեխնիկայի վերանորոգման, արդիականացման և արտադրության վերաբերյալ:

Հիշեցնենք, որ նախարար Սեյրան Օհանյանը Իտալիա էր մեկնել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորած պատվիրակության կազմում: Իտալիայի  պաշտպանության նախարար Ռոբերտա Պինոտիի հետ կողմերը քննարկել են երկու երկրների ռազմական ոլորտի երկկողմ համագործակցության ընդլայնմանը վերաբերող հարցեր:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *