Ադրբեջանի զինված ուժերի տարբեր զորատեսակների ստորաբաժանումները 2015-ի ապրիլի 5-ից 10-ը կանցկացնեն գիշերային օպերատիվ-մարտավարական զորավարժություն, որն այդ երկրի բանակի պրակտիկայում լինելու է առաջինը։ Այս մասին հայտնում է Ադրբեջանի ՊՆ մամուլի ծառայությունը։
Հաղորդագրությունում նշվում է, որ վարժանքներում ներգրավվելու են 15 հազարանոց անձնակազմ, 200 միավոր զրահատեխնիկա, ավելի քան 300 միավոր հրետանային կայան, մարտական 12 ուղղաթիռ և 8 ինքնաթիռ, ինչպես նաև հակաօդային պաշտպանության միջոցներ։
Նշվում է նաև, որ ըստ զորավարժության սցենարի, անձնակազմը պետք է գիշերային ժամերին իրականացնի պայմանական հակառակորդի ամրաշինական կառույցների գրոհ՝ տանկային ստորաբաժանումների և այլ զրահատեխնիկայի կիրառմամբ։ Սցենարով նախատեսված է նաև դեսանտի իջեցումը պայմանական հակառակորդի թիկունք։
Զորավարժության մասին այլ մանրամասներ առայժմ չեն հաղորդվում։
Pingback: ՊԲ անձնակազմը գիշերային վարժանքներով պատրաստվում է Ադրբեջանի ԶՈւ դիվերսիաներին | Ռազմ.info
Pingback: Armday – ՊԲ անձնակազմը գիշերային վարժանքներով պատրաստվում է Ադրբեջանի ԶՈւ դիվերսիաներին