Ապրիլի 3-ի առավոտյան` ժամը 04:40-ին, հայ-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում՝ Արցախի հարավային ուղղությամբ, հակառակորդը ձեռնարկել է դիվերսիոն-հետախուզական ներթափանցման գործողություն` օգտագործելով հակահետևակային ականազերծման կայանք:
Պաշտպանության բանակի դիրքապահների հմուտ գործողությունների շնորհիվ հակառակորդը կորուստներ կրելով հետ է շպրտվել: Միջադեպի մանրամասները ճշտվում են:
ՊԲ-ի կողմից կորուստներ չկան: Այս մասին տեղեկացնում է Պաշտպանության բանակի կայքը:
Pingback: Ռազմաշաբաթ․ Հայաստան․ 29 մարտի – 4 ապրիլի, 2015 | Ռազմ.info