Արցախի նախագահ Բակո Սահակյանի մարտի 30-ի հրամանագրով՝ Արցախի սահմանը պաշտպանելիս ցուցաբերած արիության համար Պաշտպանության բանակի զինծառայող Հովսեփ Անդրեասյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով: Այս մասին հայտնում է Արցախի նախագահի կայքը:
Հիշեցնենք, որ ՊԲ զինծառայող, 1995թ. ծնված Հովսեփ Սամսոնի Անդրեասյանը զոհվել է մարտի 29-ի երեկոյան ՊԲ հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված մարտական հենակետերից մեկի ուղղությամբ հակառակորդի կրակոցից:
Pingback: Ռազմաշաբաթ․ Հայաստան․ 23 մարտի – 4 ապրիլի, 2015 | Ռազմ.info