ՀԱՊԿ-ն պատրաստ է խաղաղապահներ տեղակայել Ուկրաինայում. Նիկոլայ Բորդյուժա

ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան մարտի 19-ին Մոսկվայում բելառուս լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ իրենք ՄԱԿ-ի համապատասխան որոշման դեպքում կարող են իրենց խաղաղապահ ստորաբաժանումներն ուղարկել Ուկրաինա՝ ճգնաժամը հաղթահարելու համար, միևնույն ժամանակ հավելել, որ իրենք են համարում ՀԱՊԿ-ի և ՆԱՏՕ-ի՝ դաշինքներին չանդամակցող պետություններում առկա կոնֆլիկտներին խառնվելը:

ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժա

ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժա

Այս մասին հայտնում է բելառուսական «ԲելՏԱ» լրատվական գործակալությունը:

Բորդյուժան հիշեցրել է, որ Ուկրաինայի նախագահը խնդրել էր ՄԱԿ-ին խաղաղապահներ տեղակայել Դոնբասում և հավելել, որ ՀԱՊԿ-ն խաղաղապահ առաքելություն իրականացնելու մեծ պոտենցիալ ունի, ու իրենց խաղաղապահները մշտապես անցնում են անհրաժեշտ վերապատրաստումներ:

Խաղաղապահներ ուղարկելու մասին ՄԱԿ-ի որոշման դեպքում ՀԱՊԿ-ի խաղաղապահների կազմում ընդգրկվելիք պետությունների ներկայացուցիչները որոշվելու են կազմակերպության Հավաքական անվտանության խորհրդում:

Հետաքրքական է, որ խոսելով խաղաղապահ հնարավոր առաքելությանը մասնակցելու ՀԱՊԿ-ի պատրաստականության մասին՝գլխավոր քարտուղարը Ուկրաինայում առկա հակամարտությունը համարել է ներպետական խնդիր և նշել, որ Ուկրաինայում և Դոնբասում կատարվող իրադարձություններն ու խնդիրներն առաջին հերթին պետք է փորձեն լուծել Ուկրաինայի իշխանությունները՝ համաձայնության գալով տեղի բնակիչներին հետ:

Հատկանշական է, որ սա Բորդյուժայի՝ Ուկրաինա ՀԱՊԿ խաղաղապահներ ուղարկելու պատրաստակամության վերաբերյալ արդեն երկրորդ հայտարարությունն է։ Նմանատիպ առաջին հայտարարությունը եղել է 2014-ի օգոստոսին:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *