Թուրքիայի հարավարևելյան՝ Սիրիային սահմանակից Մարդին նահանգի Դարգեչիթ գավառում տեղակայված Բարաժի պահպանման վաշտի զինծառայող, պայմանագրային ժանդարմ, սերժանտ Ալի Յալչընքայան մարտի 21-ի առավոտյան ինքնասպան է եղել։ Այս մասին հայտնում է թուրքական «Դողան հաբեր» լրատվական գործակալությունը։
Նշվում է, որ զինծառայողը դեռևս անհայտ պատճառով ծառայողական ատրճանակով կրակել է ինքն իրեն և տեղում մահացել։
Դեպքի առնչությամբ նշանակվել է ծառայողական քննություն։
Տեղեկացնենք, որ բաց աղբյուրների հետազոտությունից ստացված տվյալներով սա Թուրքիայի բանակում ինքնասպանության արդեն 9-րդ դեպքն է 2015 թվականի սկզբից։ Սակայն ինքնասպանության ոչ մի դեպքի մասին Թուրքիայի զինված ուժերը պաշտոնապես չի հայտարարում, և ինքնասպան զինծառայողները չեն ընդգրկվում Թուրքիայի ԶՈւ «շեհիթների» (նահատակ) ցուցակում:
Pingback: Ռազմաշաբաթ. Թուրքիա. 22-28 մարտի, 2015 | Ռազմ.info