Սեյրան Օհանյանն աշխատանքային այցով մեկնել է Արցախ (ֆոտո)

Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն այսօր՝ մարտի 21-ին, աշխատանքային այցով մեկնել է Արցախ, որտեղ ծանոթացել է մարտի 19-ին գրանցված դիվերսիոն հարձակման մանրամասներին, զրուցել հակառակորդին հետ շպրտած զինծառայողների և հրամկազմի հետ։ Այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունը։

Սեյրան Օհանյանն Արցախի զորամասերից մեկում

Սեյրան Օհանյանն Արցախի զորամասերից մեկում

Աշխատանքային այցի ընթացքում նախարար Օհանյանը ՊԲ բարձրաստիճան հրամկազմի հետ քննարկել է շփման գծում տիրող օպերատիվ իրավիճակը, ինչպես նաև  հակառակորդի սադրանքների կանխարգելմանն ու համարժեք հակահարված հասցնելուն առնչվող հարցեր։

Սեյրան Օհանյանը եղել է նաև Ստեփանակերտի կենտրոնական զինվորական հոսպիտալում, որտեղ հանդիպել է մարտի 19-ին ադրբեջանական կողմի ձեռնարկած դիվերսիոն գործողության արդյունքում վիրավորված զինծառայողներին ու նրանց ծնողներին, հետաքրքրվել է վիրավորների առողջական վիճակով և մաղթել շուտափույթ ապաքինում:

Հիշեցնենք, որ մարտի 19-ին հակառակորդի հատուկ նշանակության ուժերի ուժեղացված խումբը հարձակվել էր հյուսիսային (Գյուլիստանի) ուղղությամբ տեղակայված դիրքերի վրա: Շուրջ երկու ժամ տևած մարտի արդյունքումդիրքապահ անձնակազմը և օգնության հասած ուժերը ստիպել են հակառակորդին նահանջել՝ պատճառելով զգալի կորուստներ։ Մարտի ընթացքում հայկական կողմն ունեցավ 3 զոհ և 4 վիրավոր։

Սեյրան Օհանյանը Ստեփանակերտի զինհոսպիտալում

Սեյրան Օհանյանը Ստեփանակերտի զինհոսպիտալում

Սեյրան Օհանյանը Ստեփանակերտի զինհոսպիտալում

Սեյրան Օհանյանը Ստեփանակերտի զինհոսպիտալում

One response to “Սեյրան Օհանյանն աշխատանքային այցով մեկնել է Արցախ (ֆոտո)

  1. Pingback: Ռազմաշաբաթ․ Հայաստան․ 22-28 մարտի, 2015 | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *