Թուրքիան կարող է ռազմական ուժեր տեղակայել Քաթարում

Թուրքիայի խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Ահմեթ Բերաթ Չոնքարը հայտարարել է, որ համաձայն առկա ռազմական համաձայնագրերի՝ Թուրքիան կարող է Քաթարում ռազմական ուժեր տեղակայել: Այս մասին հայտնում է թուրքական «Անադոլու» պետական լրատվական գործակալությունը:

Թուրքիայի ԶՈւ

Թուրքիայի ԶՈւ

Չոնքարը նշել է, որ մարտի 1-ին կայացած խորհրդարանական նիստի ժամանակ քննարկվել և ընդունվել են Քաթարի հետ համատեղ ռազմական ուսումնավարժանքների և Քաթարում ռազմական ուժերի տեղակայման մասին համաձայնագրերը, ինչպես նաև քննարկել են Քաթարի և ԱՄՆ-ի կնքած «Ուսուցում-համալրում» համաձայնագրով Քաթարում գտնվող ԱՄՆ-ի կենտրոնական հրամանատարության գործունեությունը և որոշել, որ այն չի խոչընդոտի Թուրքիա-Քաթար ռազմական համագործակցությանը:

Զորքեր տեղակայելու մասին համաձայնագրով նախատեսված է, որ երկու կողմերը ցանկացած համատեղ զորավարժության, վարժանքի և ռազմաուսումնական գործունեության համար պարտավոր են առանձին համաձայնագիր կնքել:

Թուրքիայի խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախարար Բերաթ Չոնքարը հայտարարել է, որ համաձայն առկա ռազմական համաձայնագրերի՝ հնարավոր է՝ Թուրքիան Քաթարում ռազմական ուժեր տեղակայի: Այս մասին հայտնում է թուրքական «Անադոլու» պետական լրատվական գործակալությունը։

Հիշեցնենք, որ Թուրքիան ու Քաթարը դեռևս հունվարին սկսել են ռազմական համագործակցության պայմանագրերի իրականացման աշխատանքները, ինչը նախատեսված էր 2014-ի դեկտեմբերին Քաթարի էմիրի ու Թուրքիայի նախագահի ստորագրած՝ Բարձր մակարդակի ռազմավարական համագործակցության խորհրդի մասին պայմանագրով։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *