Սերժ Սարգսյանն ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին

Այսօր՝ փետրվարի 17-ին, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկին: Այս մասին տեղեկացնում է ՀՀ նախագահի կայքը։

ՀՀ նախագահն ընդունել է ԵԱՀԿ ՄԽ համանախագահներին և գործող նախագահի անձնական ներկայացուցչին

ՀՀ նախագահն ընդունել է ԵԱՀԿ ՄԽ համանախագահներին և գործող նախագահի անձնական ներկայացուցչին

Համանախագահները Սերժ Սարգսյանին ներկայացրել են Բաքվում իրենց ունեցած հանդիպումների տպավորությունները, քննարկել Արցախյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման բանակցային գործընթացի այս փուլում առկա մտահոգություններն ու հետագա քայլերին վերաբերող հարցեր:

Հանդիպման ժամանակ նախագահ  Սարգսյանը ողջունել է  2015թ. հունվարի 27-ին Կրակովում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հայտարարությունը, որը, նախագահի համոզմամբ, որոշակիորեն տարբերվում էր նախորդ հայտարարություններից, որում ի վերջո կոչ արվեց Ադրբեջանին հավատարիմ մնալ հակամարտության խաղաղ կարգավորմանն ուղղված իր հանձնառություններին:

Հավելենք, որ հունվարի 27-ին Կրակովում համանախագահները հանդիպել էին Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովին։ Հանդիպման ընթացքում համանախագահները Մամեդյարովին հիշեցրել են Ադրբեջանի կողմից հակամարտության խաղաղ կարգավորման հարցում ստանձնած պարտավորությունները։

Հիշեցնենք, որ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովին , Ջեյմ Ուորլիքին, Պիեր Անդրյուին և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկին փետրվարի 16-ին ընդունել էին Ադրբեջանի նախագահն ու  պաշտպանության նախարարը և ևս մեկ անգամ բողոքել էին Հայաստանի  «օկուպացիոն» քաղաքականությունից և նշել, որ միջազգային կառույցների գործունեությունը չեն տալիս իրենց արդյունքները։

One response to “Սերժ Սարգսյանն ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին

  1. Pingback: Ռազմաշաբաթ․ Հայաստան․ 15-21 փետրվարի, 2015 | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *